Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/460

Այս էջը սրբագրված է

այն այն տարբերությամբ, վոր նա այդ անում ե ավելի հափշտակված, քան թե Հովհաննիսյանը։


Գեղացիներին, նրանց սուրբ վաստակին նա համբույր և որհնանք ե առաքում «Յերկրի մշակներ» վոտանավորում, իսկ «Վաստակ» բանաստեղծության մեջ մխիթարում ե:


Ծատուրյանի դեմոկրատիզմը կարծես շարունակ ավելացել ե։ Այն մոտիվները, վորոնց կրկնելն այսոր նշանակում ե հետադիմական աշխատանք կատարել, բանաստեղծը կամ աշխատում ե թողնել, կամ հիշում ե ի միջի այլոց: Օրինակ, ազգային մոտիվը, XX դարում չի կարելի հանդուրժել նացիոնալիզմի քարոզը, այն ել ռուսահայի կյանքում, վորի վիճակը սերտ կերպով կապված ե հակապետական իրականության հետ։ Վորքան ել հայի կյանքը վերջերս այդ բանին խոշոր առիթներ տված լինի, այնուամենայնիվ համամարդկային գաղափարների և ազատարար շարժումների արագընթաց զարգացումը իդեոլոգի սրտին ու մտքիս այլ բան ե ասում։ Յեվ Ծատուրյանը, բարեբախտաբար, չի տարվում մեր շեշտած հետադիմականությամբ այն չափով, վոր չափով վոր նրա վերջին ժամանակի յերգերում հնի կրկնությունը քիչ ե ու թույլ։ Նրա վոտանավորների մեջ, գրված վերջերս, դուք կգտնեք ազգային խազեր, բայց դա բանաստեղծի տուրքն ե հինավուրց պարտքին. այդ կողմից աչքի յե ընկնում վառ նացիոնալիստական «Ո՞ւր ես, հայ բլբուլ»-ր, արտասանված Գամառ-Քաթիպայի հուշարձանի առաջ, — աշակերտի այդ ձոնը իր մեծ ուսուցչին:


Այսոր Ծատուրյանն ավելի յե փարվուկ դեմոկրատիզմին. նրա յերգերն ավելի վշտոտ են, նրա քնարը տառապանքի, համամարդկային գաղափարների հնչյուններ ե արձակում։


Սա նոր ժականակների տրամադրության արդյունք ե։ XX դարի սկզբին ինչեր չտեսավ և ինչպիսի որեր չապրեց մեր բազմաչարչար հայրենիքը. նրա կենտրոնում ապրող հայ բանաստեղծը արձագանգում ե այդ որերին, կարմիր որերին. այստեղ նրա դեմոկրատիզմը հասնում ե իր գագաթնակետին. նույնիսկ խորթ ե թվում այն հանգամանքը, վոը մի նացիոնալիստ հայ բանաստեղծ պրոլետարական յերգչի հավակնությամբ, բանվորուհու որորն ե ասում. —

* * *


Մի լար, վորդիս, վոր չես լսում
ել մայրական քաղցր որոր.
յես մեծ կովի յերգ եմ հյուսում
որոցքիդ մոտ ամեն որ...

Այնտեղ գնդեր խառն ու ցրիվ,
բանվոր գնդեր ահարկու,
քաջ մղում են մի մեծ կռիվ
աշխատանքի և վոսկու...