Ծատուրյանի ամենավերջին խոսքն ե այս։ Նա փայլուն չե, վոչինչ չի ավելացնում նրա բանաստեղծական դափնու վրա և թերևս ել հարազատ չե բանաստեղծի վոգուն, բայց մի բան ակներև ե,—դա այն ե, վոր Ծատուրյանի դեմոկրատիզմը հանգիստ չի մնում, նա շարունակում ե արտահայտվել։ Իսկ այդ հանգամանքը գնահատելի յե, քանի վոր նա հականերդաշնակություն ե մտցնում այնտեղ, վորտեղ հայ ազգի հայտնի թե անհայտ գեղարվեստագետները չեն դադարում անշնորհք կերպով ծամծմելուց այն բոլոր փտած մտքերն ու անարժեք գաղափարները, վոր ժամանակ ե վերջապես գահավիժելու իրանց անարժան բարձրությունից և հնության գիրկը նետելու։
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ
(1864-1917)
Ալեքսանդր Ծատուրյանը ծնվել ե Զաքաթալայում 1864 թվին։
Հայրը ձկնորս եր, մայրը լվացարարուհի։ Յերեք տարեկան հասակում
զրկվում ե հորից, և ընտանիքը մնում ե հետին չքավորության
մեջ։ Սկզբնական ուսումն ստանում ե ծխական, ապա քաղաքային
դպրոցում։ Դպրոցը դեռ չավարտած զրկվում ե նաև մորից:
Չարքաշ աշխատանքից հալումաշ յեղած, մայրը քայքայվում,
հյուծվում և ժամանակից առաջ մտնում ե գերեզման, թողնելով
վորդուն միանգամայն վորբ։ 1888 թվին Ծատուրյանը գալիս ե
Թիֆլիս, մեծամեծ դժվարություններով մտնում ե արհեստավորաց
դպրոցը, բայց թուլության պատճառով չե կարողանում ավարտել։
Այնուհետև կարիքն ստիպում ե նրան գնալ Նիժնի-Նովգորոդ
ծառայության, ապա Մասկվա, վորտեղ մեծ յեռանդով աշխատում
ե լրացնել իր կրթության պակասը ինքնակրթությամբ, ինքնազարգացմամբ։
Նրա գրականագետ դառնալուն մեծապես նպաստել
ե այն ծանոթությունն ու շփումը, վոր նա ունեցել և ռուս գրողների
շրջանում Մասկվայում։
Ալեքսանդր Ծատուրյանը կրել ե մի շարք բանաստեղծների
ազդեցությունը։ Նրա գրվածքների մեջ կարելի յե գտնել ազդեցության
հետքեր Ռ. Պատկանյանից, Հովհ. Հովհաննիսյանից, Ավ.
Իսահակյանից, նույնիսկ Վահան Տերյանից։
Այսպես, յերգել ե բոլոր հայ ժամանակակից բանաստեղծների
մոտիվներով ու ձևով, չունենալով իր սեփական, ինքնահատուկ