Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/471

Այս էջը սրբագրված է

Մուրացանը գրել ե նաև պատմական վեպեր («Գեվորգ Մարզպետունի», «Անդրեաս յերեց») և մի դրամա («Ռուզան»)։ Մյուս գրրվածքներն են. «Իմ կաթոլիկ հարսնացուն», «Խորհրդավոր միանձնուհին», «Հայ բողոքականի ընտանիքը» և այլն։ Պատկերավոր ե լեզուն, հարուստ վոճը, կատարելապես տիրապետում ե ժողովրդական բարբառին, դարձվածքներին։


Աշխարհայացքով Մուրացանը ծայրահեղ պահպանողական եր, «Նոր Դար» լրագրի սյուներից մեկը։ Ազգության հիմք ընդունում եր կրոնը և լեզուն, այն ել հատկապես լուսավորչական կրոնը։ Թշնամի յեր բողոքականության և կաթոլիկության։ Այն գրվածքներում, ուր հաղթանակող ե յեղել Մուրացանի իրական կյանքի առողջ զգացողությունը, նրա կրոնական պահպանողականությունը գրեթե մոուացվում ե։ Իսկ այնտեղ, ուր նա կորցնում ե այդ զգաստույունը, դառնում և հետադեմ մտքերի ջատագով: Այդտեղ արդեն վիպասանը պարտվում ե, պահպանողական քարոզիչ հաղթանակում: Բարեբախտաբար , դա նկատվում ե նրա միայն յերկու յերեք գրվածքում։

Գյուղական կյանքից գրած վերոհիշյալ յերկու գործերը—«Առաքյալն» ու «Նոյի ագռավը» — բավական են, վոր Մուրացանը շատ պատվավոր տեղ ունենա հայ անցյալ գրականության պատմության մեջ։


             ՆՈՅԻ ԱԳՌԱՎԸ.

ԲՈվանդակությոՒն.


«Նոյի ագռավը», ինչպես և «Առաքյալը», Մուրացանի լավագույն գործերն են։ Յերկուսի նյութն ել հին գյուղն ե իր անհրապույր պատկերներով։


Նոյի «ագռավը»դա գյուղացի Վեդունց Սարգսի տղան ե,վոր ուսում ստանալով Թիֆլիսի գիլմնազիայում և Պետերբուրգի համալսարանում, այլ ևս գյուղ չե վերադառնում ։ Հայրը, Վեդունց Սարգիսը, վոր մի խելացի մարդ ե, սկզբում տնտեսապես ապահով, գրեթե իր ամբողջ կարողությունը գնում ե վորդու վրա, նույնիսկ պարտքով դրամ ե վերցնում նրա վերջին պահանջն ել կատա֊ րելու, միայն թե ավարտի ուսումը։ Վեդունց Սարգիսն այդ զոհողությունները հանձն ե առնում միայն այն հուսով, վոր իր տղան համալսարանն ավարտելուց հետո կվերադառնա տուն, կշենացնի պառավտերի ոջախը և ոգտակար կլինի ամբողջ գյուղին։ Անցնում ե յերկար ժամանակ, վորդին չե գալիս։ Ծերացած ծնողները աչք