ները ջուր կտրած կարոտով սպասում են մինուճար տղին, մինչդեռ նրանց տղան համալսարան ավարտելուր հետո անմիջապես ամուսնանում ե և ընդմիշտ հաստատվում Թիֆլիսում։ Մառանում ե և՛ տուն, և ծեր ու անմխիթար հորն ու մորը, և հայրենի գյուղը։ Նույնիսկ հրաժարվում ե վճարել վարջին պարտքը, վոր արել եր հայրը նրա համար:
Դառնացած ե Վեդունց Սարգիսը, վորովհետև իր բոլոր ջանքերը
գյուղ բերելու վորդուն և գյուղին ոգտակար դարձնելու
ապարդյուն են անցնում։ Ուսումնական վորդին քաղաքը գերադասում
ե, գյուղը արհամարհում ու իր հոր աչքում դառնում բիբլիական
Նոյի ագռավը, վորը լեշ գտնելով՝ մեկ ել տապան չվերագարձավ:
Մուրացանը իր գրվածքով պատկերացնում ե գյուղի հետամնացությունը,
խավարն ու անոգնականությունը։ Ամեն ինչ հին, նախնական:
Չկա գյուղացուն ոգնող. բոլորը աչքաթող են անում նրան,
գյուղի մարդիկ տգետ են, ուսումնականները գյուղից փախչում են:
Մինչդեռ, Մուրացանի կարծիքով ամեն ինչ լավ կգնար, յեթե ինտելլիգենցիան
գաղափարով տոգորված՝ գյուգ գնար։ Գյուղը կլուսակորվեր,
տնտեսության ձևը նրա խորհրդով կամ որինակով կփոխվեր և այլն և այլն:
Այսպես ե կարծել գյուղասեր հեղինակը, միամտորեն յենթադրելով
թե բարի ցանկսւթյուններով կամ անհատական ջանքերով
հնարավոր ե փոխել գյուղի տնտեսական և հասարակական կարգերը։
«Նոյի ագուավտ»-ի մեջ արժեքավորը վոչ թե այդ տեսակեան ե,
այլ հին գյուղի այն ճշգրիտ պատկերը, վոր տալիս ե Մուրացանը
իր տաղանդավոր գրչով: