Բայց վերջինս՝ անխիղճ պարտատիրոջ պես՝ տեր հոր ոձիքը չթողեց։
—Այդ իմացանք, տեր հայր, դու հարցին պատասխանիր.-
կրկնեց նա՝ քահանայի թևից քաշելով։
Տեր հայրը կարծես բարկացավ և խոսակցի վրա մի քննական
հայացք ձգելուց հետո՝ դարձավ մեր հյուրընկալին.
— Ա Մո՛ւք, ղոնաղդ (հյուդ) կռվարար մարդ ա րևում (երեվում):
— Չե, ա՛ դեր, լավ տղա յա, ասենք միքիչ հանաքչի յա, — պատասխանեց
գյուղացին, աշխատելով արդարացնել Պետրոսին։
— Տո, տնածակ, ըսենց հանաք կըլի՞. ինձ պատին դեմ ա արել,
թե հենց դու յես, վոր պտի թարգմանես։ Խի՞, յես Սողոմոն իմաստունն
եմ։
Մենք սկսանք ծիծաղել։
— Ա՛յ, տեսնում ես, տեր հայր, յեթե մի փոքր առաջ խոստովանեյիր,
թե չգիտես, այն ժամանակ ինքս կթարգմանեյի, — դարձավ
Պետրոսը քահանային. — այժմ բացատրեմ, լսիր. «դուք վոչ մտանեք
և վորոց մտանենն չտայք թույլ», կնշանակե, թե դուք չեք
մտնում, և ովքեր ել վոր մտնում են, նրանց չեք թողնում...
— Գիտում եմ, գիտում, — ընդհատեց հանկարծ քահանան, չկամենալով,
այսուամենայնիվ, բոլորովին տգետ յերևալ մեր աչքում,—
Քրիստոս եդ խոսքերը մեր վարդապետներին ա ասում. յանի թե՝
(այսինքն) դուք ամուսնության մեջ չեք մտնում ու ով վոր ել ուզում
ա մտնի, նրան թողնում չեք։
Վայ տունդ չծակվի, տերտեր, — բացականչեց Պետրոսը և
բարձրաձայն ծիծաղեց. նրան հետևեցի և յես։
— Խի՞ յեք ծիծաղում, բա ըսենց չէ. — հարցրեց քահանան մի
առանձին հավակնությամբ։
— Չե, չե, տեր հայր, — մեջ մտա յես. — Քրիստոս արքայության
համար ե խոսում և դպիրներին ու փարիսեցիներին ե ասում, թե
դուք արքայություն չեք մանում և ովքեր ել վոր կամենում են
մտնել, թույլ չեք տալիս նրանց։
— Դե, հեր որհնած, ամուսնությունն ել արքայության նման
մի բան ա, յես ըսկի շատ չեմ յանղլիշ յեկել (սխալվել), — ժպտալով
ասաց քահանան և ապա դառնալով Պետրոսին հարցրեց.
— Մի ասա տեսնեմ՝ ինձ խի յես ըտենց հարցուփորձ անում։
— Այ թե ինչու։ Մենք յեկել ենք ձեր յեկեղեցին այցելելու
և տեսնում ենք սրա առաջ այս վողորմելի բանջարանոցը, վորի մեջ
միայն միքանի ածուներ ունիս դու: Միևնույն ժամանակ այստեղ
հոսում ե այս հորդ առվակը, վորից դու կարող եյիր ոգտվել և յե—