Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/479

Այս էջը սրբագրված է

մեկելը հագնի։ Մոլլան պատասխանում ա.—Շահն ապրած կենա, ասում ա, դրա հմար ոխտը մանի (պատճառ) ունեմ։—Վո՞րն ա ոխտը մանին. մեկ մեկ ասա, հրամայում ա շահը.—առաջինն են ա, ասում ա մոլլան, վոր ջիբումս մի շահի փող չկա, յերկրորդը... - Մնացած վեց մանին գլխիդ տված, ասում ա շահը. կորի գնա՛։ — Հմի դու յես, վորդ,—դարձավ քահանան Պետրոսին,—ասում ես ըստի բաղ շինի, բախչա շինի։ Խոսք չունիմ, լավ ես ասում. ամա պտի են ել մտածես, թե ես քյասիբ դերը վո՞րդիան ըտունք անի։ Ախար ըստի հով փորելու, ծառ տնկելու, չափար (ցանկապատ) քաշիլու հմար փո՞ղ ա հարկավոր թե վո՛չ ։ Յա յես փող վո՞րդիան գրթնեմ. փող վոր ունենամ, խի՞ դհենց դարտակ բաների է կտամ, հրեն, այ,Խոջա Մարութը թումանին իրեք շահի շահ ա տալիս. ասում ա, ա դեր, թե վոր հարյուր մանեթ բերես, քեզ տարին տասնութ մանեթ շահ կտամ։ Տասնութ մանեթ գիդա՞ս, մի տուն բյուլփաթ (ընտանիք) կկառավարի. ամա հարյուր մանեթն ինձ ո՞վ ա տվել։ — Յերեկ դու ինձ համբերություն եյիր քարոզում.—դարձավ ընկերս ինձ՝ ռուսերեն լեզվով,— այժմ ասա, խնդրում եմ, ի՞նչպես անեմ, վոր չհայհոյեմ այս մարդուն։


-Հայհոյե՜լ. ինչու՞, — հարցրի յես ղարմանալով։


— Ի՞նչպես թե ինչո՜ւ. մի՜թե քեզ չեն զայրացնում սրա առարկությունները ։

— ԲնաՎ։


— Յեվ վոչ ել այն, վոր սա տոչորվում ե հարյուր րուբլի ունենալու և այն շահացնելու տենչո՞վ։


— Յեվ վոչ ել այդ։


— Դու ինձ վրդովում ես։


— Յեթե արդարությամբ մտածես, չես վրդովիլ: Քահանան մեղավոր չե, վոր տգետ ե այդ աստիճան։


— Բայց հո մեղավոր ե, վոր տգետ լինելով՝ դիմել ե քահանայության։


— Վոչ ել այդ դեպքումն ե մեղավոր։ Մարդուն հաց եր հարկավոր և ահա այդ հացը ձեռք բերելու համար նա ընտրել ե քահանայությունը։


— Բայց ախար նա իրավունք չուներ։


— Իրավունք ճանաչելու համար, մարդ, նախ և առաջ, տգետ չպետք ե լինի։ Միթե դու կարող ես իրավունքի տեսակետից մեղադրել քո յեզին, յեթե նա հարևանի բակում փափուկ խոտ տեսնելով՝ մոտենա և ուտե։ Այդ դեպքում հանցավորը վոչ թե յեզը, այլ դու կլինիս, վոր չես կապել անբանին, կամ թե քո հարևանը, վոր չե փակել իր դուռը։