շեն կենա, տունդ, տանուտերը, վորդիքդ ապրին. աստված ոջաղդ հաստատ պահի, նամարդի մուհդաջ չանի մեր գլխի թագն ես, մեր աչքի ծաղիկը, հայր Աբրահամի որհնությունը քեզ վրա, Սիմեոն ծերունի պես րո ըմբրի խերը տեսնելիս։ Քեզ ծուռը մտիկ անողի աչքը քոռանա, ում սրտումը մեկ խեթ կա, աստված բարին կատարի։ Ինչ ելավ, ելավ, աստված վերջը բարի անի, քաշած զահմաթդ ապաշխարանք համարի. եսոր քեզ, եքուց մեզ, մենք ել քո ջրերն ընկանք։ Ով խռով ա, սառը ջուր խմի: Իմ գլխիս ջաղաց ել աղան, թաք ըլի տեղս տար ըլի, ձեռիս թաս, սիրտս ուր ուրախ: Տո, քեֆ արեք, տո. դուշմանի աչքը հանեցեք։ Շնորհավոր բարիկենդան. աստված զատկին ել մեզ արժանի անի. քանի կարաեք մեր որը վայելենք. եքուց վոչ ելոր մեծ պասը վոտները յերթկիցը ճոլոլակ կանի, հա կաց ու բազկաթթու կեր։ Հավասարական սազ ըլիք, ուրախ։ Տեր աստված քեզ փառք. մեր յերեսը քո վոտիդ տակը։ Քո ստեղծածն ենք, մեզ չի կորցնես։ Տեր աստված, դու մեր ռուս թագավորի սիրտը ռահմ քցես, վոր գա, մեզ ազատի, ընչանք մահ մի տար մեզ, մինչև նրանց յերեսը տեսնինք»։ — «Կենդանություն» ասեց ու արաղի թասը շպրտեց։ - «Կենդանի մնաս, սաղ ըլիս, կարգիդ հաստատ, տերտեր ջան, անոշ, խմածդ անոշ, հենց իմացանք մեր սրտովը գնաց», — ձեն տվին ամենն ել ու մեկը մեկ թիքա պանիր, մյուսը մեկ թիքա խորոված, յա խաշլամա լոշում փաթաթած թավազա արին։ Տերտերն ել առաջ ձեռը տվողի բթի վրա գրեց. թիքեն առավ, բերնին, ճակատին դրեց, «Հայ ձեռդ ապրի, հայ զորանաս» ասելով, ձգվելով, որհնելով, գովելով թիքեն ծամեց, կուլ տվեց ու ինքն մյուսների որհնանքի անկաջ դրեց, «անոշ» ասեց։
Եսպես արաղի թասն սկսեց պտիտ գալ, ձեռնե ձեռ ընկնիլ ու
ամեն մեկի ձեռին մեկ սհաթ տանջվիլ, շխմողին տանջիլ, չունքի
ամենն ել մեկ յեքա պարկ որհնություն բերնըներումը հազիր ունին,
ու ում լեզվումը մի քիչ հունար կա, սուփրի ու գինու կամ արաղի
թասի վրա յա փորձում։
...Հենց մի քիչ աղի կողակ ու պանիր վոր անոշ չարին, գելը
կատաղեցավ։
«Տո լերդս կպավ ե. բերանս հո ցամաքեցավ. եդ ղարհրըմարը
մի ածա, վոր տեսնինք իեչ՛ համ ունի ե, այ տնաշեն: Կողակի թիքեն
հրես բկիս դեմ ա ըեկել, ի՛նչ ելավ ձեզ. մեզ հո սպանելու չե՞ք
բերել եստեղ»։ Ձեն տվին ես տեղանց, են տեղանց քեդխուդեքը,
վոր գինին շուտով ածեն, լսոդը չիմանա, թե հայաստանցիք ուրիշ
ազգերի նման հենց են ա գինի տեսնելիս, ուզում են հոգիքը տան,
կամ ինչպես բաղի Կավկաղյան սարը դեռ չտեսած մարդ, գինու