—Այդ ասելովդ մենք ովքե՞ր ենք։
— Դու յեպիսկոպոսն ես, վոր ձեռնադրել ես տեր Մակուչին,
իսկ հարևանդ՝ ժողովուրդը, վոր իրեն հանձնել ե նրա ձեռքը։
—Եդ խոմ ինձանից եք խոսում.—իր անունը լսելուն պես,
մեջ մտավ քահանան,—դե հայեվար խոսեցեք, յես ել հասկանամ։
— Այո, տեր հայր, քեզանից ենք խոսում, պատասխանեց
Պետրոսը:
— Բա ի՞նչ եք խոսում։
— Ասում ենք վայ են ժողովրդին, վորի քահանան տեր Մակուչն ե։
—Խի՞ յեք ըդենց ասում, վորդի, — հարցրեց քահանան այնպիսի
մի ճնշված ձայնով, վոր յես խղճահարվեցա։
— Վորովհետև դու տգետ ես,—պատասխանեց Պետրոսը կոշտ
սառնասրտությամբ։
—Այդ արդեն չափազանց ե, պարոն,—նկատեցի կամացուկ և
միևնույն ժամանակ վրդովվելով։
— Ընդհակառակը դեռ քիչ ե, — հարեց Պետրոսը և ապա դառնալով
քահանային՝ հարցրեց. Դու նեղանո՞մ ես, վոր յես տգետ եմ
ասում քեզ։
— Խի՞ յեմ նեղանում, վորդի, ջահել ես, ասում ես. վոր ահիլ
(հասակավոր)լինիս կմտածես, թե ես մարդն ի՞նչ մեղավոր ա, վոր
աստոծ սրան անասուն ա ստեղծել։
-Իեչո՞ւ. աստված վո՞րին ե ուսումով ստեղծել:
— Վո՞նց թե վորին. ա՛յ, մինը հենց քեզ, մինն ել քո ընկերին.
հրեն քաղաքն ել լիքն ա ձեզ նմաններով։
— Մենք ել քեզ պես անուսում ենք ծնվել, բայց հետո մեծանալով,
աշխատել ենք, չարչարվել և ուսում առել։
— Խի՞ յես ըդենց ասում, Պետրե ջան, — մեջ մտավ մեր հյուրնկալը.—
թե վոր քու հերը, Ակոբ աղան չուներ, դու վոնց կարիր հուսում
առնիլ։
— Այ, քու հորն ողորմի, ա Մուք, մի ըտենց խոսա ե, տեսնում
ես քու դերին նեղն են լծել, — քաջալերեց քահանան գյուղացուն
և ինքն ել, կարծես սիրտ առնելով՝ դարձավ Պետրոսին.
— Հը, ըստուր պատասխան ունես, դե, տուր։
— Ի՞նչ պատասխան պիտի ունենամ։ Իմ հայրը, իհարկե,
վճարել ե իմ ուսման վարձը, բայց յես ել հո աշխատել ու չարչարվել
եմ, որերս պարապ չե՞մ անցրել։
— Դե լավ, հմի լսիր։ Քո հերը փող ա ունեցել, քեզ կարդացրել
ա. բա իմ հերը վոր փող չուներ, վորդիան կարդացներ։ Ինքը
մի խեղճ նախրապան ա յել. քարով, կարկուտով (մեծ դժվարու—