յում, այլ և պառավ, ուժազուրկ շունը, վոր սրահի շքարանից յելնելով՝ մի յերկու բերան ծուլաբար հաջեց և ապա նորեն բակի մեջ ընկած հին սայլի տակը մտավ, մենք կկարծեյինք, թե այս տան մեջ կենդանի շունչ չկա։ Բոլոր նշաններից յերևում եր, վոր մի որ այդ հարկը շեն ու փարթամ ե յեղել, վորովհետև բացի շքեղ սոսիներից, վորոնք նրա բակի մի մասն եյին բռնում, տունն ել, ըստ ինքյան, գրավում եր ընդարձակ տեղ և շինված եր հարուստ գյուղացու ճաշակով։ Նա բաղկացած եր մի մեծ, բարձրաշեն ոդայից և յերկու ուրիշ, նույնպես բարձրադիր սենյակներից։ Նրանց մեջտեղում գտնվում եր ընդարձակ, սյունազարդ սրահ։ Վերջին սյուները տաշված եյին կաղնու հաստ գերաններից և ունեյին, մինչև անգամ, խոյակներ, վորոնք թեպետ ծխից ու հնությունից սևացած, այնուամենայնիվ իրենց վրա կրում եյին հյուսնի ձեռքերի ճարտարության նշանները, այն ե՝ զանազան քանդակներ, վորոնք ներկայացնում եյին կենդանիներ, բույսեր և այլ նկարներ։ Բակի, գոմի և հորթանոցի ընդարձակությունը ցույց եյին տալիս, վոր այդ տունն ունեցել ե մի որ բազմաթիվ անասուններ։ Իսկ թոնդրատան տնից հեռու գտնվիլը արդեն ապացույց եր, վոր Վեդունք չեն ոջախ լինելով՝ միշտ ունեցել են հյուրեր, վորոնց ծխից ազատ պահելու համար՝ թոնիրը վոչ թե ուրիշների պես տան սրահում, այլ բակի մի անկյունումն են զետեղել։ Չնայելով այս բոլորին, այսուամենայնիվ, յերևում եր, վոր միայն նախկին կյանքը չեր յեռում այդ տան մեջ, այլ և մի ավերիչ ձեռք ծանրացել եր նրա վրա։ Վորովհետև տան կտուրը մի կողմից արդեն ծռվել եր, իսկ բաշերի հողը միքանի տեղ թափվել։ Յերկու սենյակների պատուհանները մեծ մասամբ ապակիներից զուրկ՝ ծածկված եյին ձեթած թղթով. գոմի դուռը կրնկահան յեղած՝ ընկած եր պատի տակ, իսկ հորթանոցը, մինչև անգամ, զուրկ եր այդ բանից:
— Այստեղ մարդ չե յերևում, վերադառնանք, — ասացի ընկերոջս։
— Չե, թող մի անգամ ել հնչակը քաշենք, գուցե մեկը յերեվա,—
պատասխանեց նա։
— Հնչակը վորն ե, — հարցրի յես զարմանալով։
— Գյուղացու հնչակը չգիտես, սա յե, այ, տես ինչպես լավ
ե հնչում։ — Այս ասելով նա գետնից մի քար վերցրեց և նետեց
սայլի տակ պառկած շան վրա։ Վերջինս վերկացավ տեղից և այս
անգամ սկսավ հաջել ավելի աշխուժով։ Միքանի րոպեյից, արդարև,
ոդայի դուռը բացվեցավ, և այդ տեղից դուրս յեկավ աղքատ
հագնված մի պառավ, վորն հուշիկ հառաջանալով, մոտեցավ ու
կանգնեց սրահի սյուների մեջտեղը։ Սա մոտ վաթսուն տարեկան