— Մատաղ ըլեմ քու աչքերին. ես ա հինգ տարի յա, յերեսը տեսել չեմ... քոռանա ինձ նման մերը, — ասաց պառավը ու լացակումեց:
— Ինչո՞ւ չես տեսել. այստեղ չի՞ գալիս, — հարցրեր Պետրոսը։
— Չե, քե մատաղ, գալիս չի։ Ասում ա գամ գեղումն ի՞նչ
շինեմ։ Ասում եմ, վորդի, յեկ, կողքիս նստիր, սկի բան մի շինիլ.
յեկ, վոր ամեն որ յերեսդ տեսնեմ, բոյիդ, բուսաթիդ յաշեմ...
Ախար աչքումս մազ ա կանաչել, վոր քե եդ որին եմ հասցրել...
Ասում ա, նանի, ասիլ մի, եդ ըելու բան չի...
Վերջին խոսքերի հետ՝ արտասուքի կաթիլները գլորվեցան պառավի
խորշոմած դեմքի վրա։ Նա գլխափաթաթի ծայրով աչքերը
սրբեց։
— Ինչո՞ւ յես լաց լինոսմ, նանի վորդիդ, փառք աստուծո,
վողջ առողջ ե, գործն ել հաջողակ, քո ուզածն ել այդ պիտի լինի, —
սիրտ տվի յես պառավին:
— Հա, քե մատաղ. բա ինչ ա. վորտեղ ըլում ա ըլի. թաքի
(միայն թե) սաղ ըլի... անեմ, թե յես ըստի իրա կարոտը քաշում
եմ... պատասխանեց պառավը, աշխատելով իր վիշտը ծածկել:
Բայց մի փոքր հետո ավելացրեց.— Շատ վախտ ա գիր չենք
ստացել. աստված պահի քե, վոր իմ Վանուցը խեր խաբար (բաբի
լուր) բերիր... Ապա տեսնելով, վոր ընկերս շարժվում ե դեպի
առաջ, ասաց... Կուզե՞ք, ըստի եյվանումը նստեցեք, յես գնամ
մեր հալևորին կանչեմ։
— Չե, նանի, մի նեղանար. մենք ինքներս կերթանք, ձեր
բախչեն ել կտեսնենք, — ասացի յես և վողջունելով պառավին՝ աոաջ
անցա Պետրոսի հետ:
— Այս ինչ հանելուկ ե,— հարցրեց վերջինս, յերբ մենք հեռացանք:—
Այս մարդը տեր Մակուչին խորհուրդ եր տալիս՝ անուսում
թողնել իր չորս վորդիներին, մինչդեռ ինքն իր վորդուն բարձր
կրթություն ե տվել և փաստաբան շինել:
— Այդ հանելուկը լուծելու համար մենք պիտի մի փոքր ել
համբերենք և ծերունուն լսենք. — պատասխանեցի յես:
Պետրոսը վոչինչ չխոսեց, և մենք միասին պարտեզը մտանք:
Դա մի ընդարձակ տարածություն եր, վորի մեծ մասը ծածկում
եյին միքանի շարք պտղատոս ծառեր, այն ե՝ խնձորենիներ,
տանձենիներ, սալորենիներ և սերկևլիներ, ամենքն ել, գրեթե,
պտուղներով ծանրաբեռնված։
Պարտիզի վերջում մի մարդ, գլուխը կապույտ թաշկինակով
կապած՝ փորում եր կիսաչոր մի դեղձենու շուրջը: