Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/495

Այս էջը սրբագրված է

ա հեր, ինձ պտի ոգնես, վոր գնամ ունիվերս։ Ես բանը ինձ փիքրի մեջ գցեց. ընդուր վոր տեսնում ի, թե որս փիս տեղ ա մթնում։ Գնացի վանահոր մոտ խորհուրդի։ Հայր սուրբ, ասեցի, ախր ձեռիս փողը դուրս եկավ, րեխեն ել գրում ա, թե ինձ ունիվերս ղրկի։ Յես ի՞նչ անեմ։ Ուզում եմ Վանին բերել տամ. բոլ ա (բավական ե) վորքան հուսում առավ։ Հայր սուրբը, հախ աստծու (ճիշտն ասած), իմ ղոլը (կողմը) խոսաց։ — Ա Սաք, ասեց, թե վոր փող չունես, գիմյազի հուսումն ել ա բավական. գրի թող գա: Են ա յես ել գրեցի: Ամա դե Վանին թարսիա ձին նստեց, ել վեր չեկավ (հակառակվեց)։ «Ա հեր, գրում ա ինձ, դու մի բաղ ես տնկել, պահել, բջարել (մշակել), ծառերը հասցրել, մին ջուր տվել ես, մնացել ա մեկելը՝ վոր բաղը հասնի, պտուղը քաղես։ Հմի դու եդ ջուրը բեվախտ (անժամանակ) կտրում ես, պտուղը խակ թողնում, եդ աստոծ վեր չունիլ։ Իմ ընկերները դիփ գնացին՝ վորը Մոսկով, վորը Պետրպոլք. մինակ յես եմ մնացել ձեռս ծոցումս, գլուխս քաշ։ Յեկ եդ բանը դու մի անիլ, իմ վիզը մի կտրիլ...»։ Դե ձեզ եմ հարցնում, մի հեր, վոր իրա մինուճար րեխիցը ըսենց նամակ ստանա, ի՞նչ կանի։


— Իհարկե, բոլոր ելած չելածը կծախե, նրան կուղարկե, արագ պատասխանեց Պետրոսը։


— Հա, ապրես, յես ել ըդենց արի։ Ինչ վոր ջեբումս, յա սանդուխումո փող եր մնացել, են հվաքեցի, ղրկեցի Վանուն, ասեցի, վորդի, ես քե՝ ճնապարի խարջլուխ, գնա, աստոծ քե հետ. հուսումի ու ապրուստի փողն ել կղրկեմ։ Սրանից յեդը հորենական մի թթի բաղ ունինք, են ծախեցի քաչալ Մոսու տղի վրեն ութ հարյուր մանեթի ու փողը յավաշ յավաշ ղրկեցի Վանուն։ Եդ հերիք չարավ։ Յեդո մեր ես ջրի վրա մի ջաղաց ունինք, կըլի վոր տեսած ըլիք:


— Այո, տեսել ենք, — հաստատեցի յես։


— Հա, են ջաղացը ծախեցի Խոճա Մարութի վրեն չորս հարյուր մանեթի ու փողն ելի ղրկեցի Վանուն։ Սա յել իմ քոռ բախտիցը, ունիվերսի մի կլասումը իրար վրա երկու տարի մնաց։ Գրում եր, թե միթոմ վարժապետները փախլութին են արել (նախանձել եյին), վոր ինքն ընենց լավ կարթում ա ու ճգրում մին տարի ավել ին պահել են կլասումը։ Ամա դե ուրիշներն ել ասել ին մեր կնքավորենց տղին, թև Վանին մի նախշուն աղջկա սեր ա տվել, յեդիցն ընկել, դես ու դեն շուռ յեկել, ու դրա հմար ա կլասումը մնացել։ Սուտն ու ղորթը աստոծ ա իմանում, անջախ ըս կա, վոր եդ մին տարվա խաթրին՝ ջաղացի փողը քոռ ու փուչ