Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/503

Այս էջը սրբագրված է

ղեցնելու կամ որիորդներին գրավելու հուսով և յերբ նրանց չեր հաջողվում վոչ մինը և վոչ մյուսը, շատանում եյին համեղ ընթրիք վայելելով։ Մի մասն ել եպիկուրյան փիլիսոփայության հետևելով՝ ազատ ժամերը նվիրում եր հաճության աղջիկների ընկերակցության, մտածելով, թե այսպիսով ավելի լավ ե ծառայում մարդ արարածի իսկական կոչման։ Բայց ներքնահարկի ցածուն առաստաղով սենյակում ժողովվածները չեյին պատկանում հիշյալների թվին։ Նրանց ուսանողության ամենաընտիր մասը կամ, բանաստեղծորեն ասած՝ ծաղիկներն եյին, վորոնք իրենց կոչման նշանակությունն ըմբռնելով՝ ժողովվել եյին այդտեդ},ինչպես ասացինք, լավագույն մի գործով զբաղվելու համար։


Յեվ նրանց այսորվա պարամունքի առարկան նշանավոր եր շատ կողմերից։ Այսոր քննվում եր այն կարևոր հարցը, թե նրանցից վո՞րը ի՞նչպես պիտի գործե կյանքի ասպարեզը մտնելուց հետո։


Այդպիսի հա՞րցեր, ինչպես հայտնի յե, փորձված մարդիկ չեն տալիս իրար, միշտ մտածելով, թե «բանը՝ բան ցույց կտա»։ Բայց ուսանողն, հո գիտեք, անձնիշխան ե ամեն դեպում,հետևապես և կարող նման հարցեր քննելու։ Անփործությունն ել,անշուշտ,մի արտոնություն ե, վորից մարդիկ յերբեմն ոգտվում են հաջողությամբ: Յեվ քիչ չե պատահում, վոր բաւտն ավելի ժպտում ե նրանց, վորոնք գործում են առանց յերկար մտածելու:


Ինչ և ե, առաջադրյալ խնդրի մասին արդեն յերկար խոսել ու վիճել եյին ուսանողները, յերբ նախագահը, վոր մի առողջ,զվարթաձայն և կոպիտ արտաքինով յերիտասարդ եր, ուժգին գանգահարելով՝ ժողովականների ուշադրությունը հրավիրեցեց իր վրա։


Դահլիճում լռություն տիրեց։


— Խնդիրը մենք քննեցինք ամեն կողմից,ասաց նախագահը, - մինչև անգամ ավելորդ մանրամասնությունների մեջ մտանք. այժմ արդեն ժամանակ ե ամփոփել մեր մտքերը, ձևակերպելով այպես.

Քարտուղարն իսկույն լարեց ուշադրությունը՝ նախագահի խոսքերը գրի առնելու համար։


- Մենք վորդիք ու անդամներ ենք այնպիսի մի ազգի,-շարունակեց նախագահը,— վոր ունի կարիքներ ու ցավեր։ Այդ ազգն իրավունքով սպասում ե մեզ, իր հարազատ վորդիներին, վորովհետև գիտե, վոր մենք բարձր ուսում ու կրթություն ստանալով ձեռք ենք բերում այն ուժը, վորով պիտի կարենանք իր կարիքները լցնել և ցավերը դարմանել։ Հևտևապես, մեզ վրա դրվում ե սրբազան պարտք ի դերև չհանել սպասող ազգի հույսն ու ակընկալությունը։ Մեզանից յուրաքանչյուրը պիտի համարե իրեն մի