Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/505

Այս էջը սրբագրված է

ների հանդիպելով. բայց վորովհետև ունեցել են հաստատուն կամք, վորովհետ և անկեղծորեն սիրել են ժողովուրդը, ուստի և հաղթել են ամեն արգելքների և ստեղծել աշխարհում հոյակապ գործեր: Մենք ել, ուրեմն, գործելու ժամանակ առաջնորդ ունենանք պատմության հերոսներին և ինչ աննպաստ պայմանում ել վոր սկսենք մեր դործը, հիշենք այն իմաստուն նշանաբանը, վոր փորված ե յեղել մի հին կացնի վրա՝ «կամ կգտնեմ ճանապարհը և կամ ինքս բաց կանեմ»: Այսպիսի վորոշումով գործել ցանկարող մարդուն արգելքը չի վհատեցնիլ, այսպիսի մարդու առաջ ժայռերն անգամ կհալվին...։


Այս յեղանակով դեռ յերկար խոսեց նախագահը, վոր ճեմարանի նախկին սան լինելով՝ վարժ եր հայ լեզվով ճառ արտասանելուն, ուստի յերբ ավարտեց, ուսանողները վոգևորված ծափահարեցին նրան։ Ապա սկսան ամեն կողմից հանդիսավոր խոստումներ անել այն մասին, թե, արդարև, վյանքի մտնելուց հետո պիտի նվիրվին հասարակաց շահին։ Յերիտասարդներից վոմանք, մինչև անգամ, իրենց ապագա գործունեյության ծրագիրն առաջարկեցին, վոմանք ել այդ ծրագիրը պակասավոր գտնելով, ավելի ընդարձակ խոստումներ արին։ Գտնվեցան, իհարկե, և այնպիսիները, վորոնք համեստությամբ խույս տվին թե ծրագիր առաջարկելուց և թե այն քննադատելուց։


Բայց բոլոր խոսողների մեջ ավելի դրական և կշիռ ունեցող խոստումն արավ Պետրոս Կամսարյանը, վոր մի բարեկազմ և գեղեցիկ արտաքինով յերիտասարդ եր: Լինելով հարուստի զավակ, նա միևնույն ժամանակ բարեսիրտ եր և դյուրազգաց, կարիքի ժամանակ ոգնում եր ընկերներին և ուսանողական աշխատությանց՝ մասնակցում սիրով: Բայց լինելով ի բնե զգուշ ու կարգապահ, ամեն ինչ անում եր չափով ու կանոնով: Նույնիսկ ոգնության կամ աշխատությանց վերաբերյալ գործերում, նա իր համար ուներ վորոշ չափ ու կշիռ: Ատում եր ինչպես անհոգությունը, նույնպես և ամեն ծայրահեղություն, ուստի և խույս եր տալիս այնպիսի ընկերներից, վորոնք ներկայացնում եյին իսկական ուսանողի տիպ. այսինքն, լինում եյին անփույթ՝ վաղվա պարտքի նկատմամբ, անհաշիվ իրենց ծախսերի մեջ, անտարբեր՝ դեպի կարգ ու կանոնը, մաքրասիրությունը և ճշտապահությունը: Յեվ թեպետ այս պատճառով նա ընկերներից ստացել եր պեդանտ մականունը, այսուամենայնիվ, այդ բանից նա չեր վիրավորվում, վորովհետև փորձով գիտեր, վոր անկարգ ու անկանոն յեղանակով ապրողները միշտ այդ անունով են մկրտում կարգապահ մարդկանց, վորպեսզի դրանով իրենց թերությունը ծածկեն: