Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/506

Այս էջը սրբագրված է

Այս իսկ պատճառով ուսանողներն ապշեցան, յերբ Կամսարյանը հանդիսաբար հայտնեց, թե վորոշել ե քննություններից հետո վերադառնալ հայրենիք և իրեն նվիրել իր ազգակիցների ա մենից ավելի ոգնության կարոտ դասակարգին, այսինքն, մնել գյուղը և այնտեղ հիմնել ոգնության մեծ գործ, հատկացնելով այդ նպատակին իր հարուստ հորից իրեն հասանելիք ժառանգությունը։


Սկզբում ընկերները, կարծես, չհասկացան այդ հայտարարության միտքը և նայում եյին իրար հարցական հայացքներով։Բայց յերբ յերիտասարդը կրկնեց իր վորոշումը ավելի մեկին և հաստատապես, ներքնահարկի դահլիճը թնդաց կեցցեների վորոտնդոստ ձայներից, և միքանի ուժեղ ձեռքեր բարձրացրին Կամսարյանին դեպի առաստաղը և սկսան շրջեցնել դահլիճի շուրջը՝ շարունակ «կեցցե» գոռալով և «Հերիք ընկերք» յերգելով։


Աղմուկը դադարելուց հետո Պետրոս Կամսարյանի հայտարարությունը ընդունվեց ուսանողների պաշտոնական գովեստով և իսկույն ել մուծվեցավ արձանագրությանց տետրակը։


Ամառ ե. քննությունները վերջացել են։ Կամսարյանն ստացել ե ավարտման վկայական։ Այժմ նա իրավաբան ե. կարող ե ապրել քաղաքում և շրջապատել իրեն հարմարություններով, այսինքն կահավորել մի փառավոր տուն՝ համաձայն իր նուրբ ճաշակի պահանջներին. ապա ընդարձակել ծանոթությունների շրջանը, այցելել բարձր դասակարգի անձանց, կապեր հաստատել, խնդրարկուներ ընդունել, դատեր պաշտպանել և իր հասարակական գործունեյությամբ անուն ու հռչակ վաստակել։


Բայց մի՞թե այդ պիտի լինի յերիտասարդ Կամսարյանի կյանքի նպատակը։ Յերբեք. նա ավելի արժանավոր, ավելի բարձր և սուրբ նպատակ ունի աչքի առաջ. նա այժմ իրեն չե պատկանում, հետեվապես և չե կարող ծառայել իր անձին։ Նա պիտի նվիրվի իր տկար ազգակիցներին, շինականին ու գյուղացուն, նրանց համար պիտի հոգա, նրանց համար պիտի մտածե։


Յեվ այդ պիտի անե վոչ թե նրա համար, վոր հանդիսաբար խոստացել ե ընկեր ուսանողներին, վոչ, այլ վորովհետև ինքն այդ կամենում ե սրտանց. վորովհետև ամեն անգամ, յերբ խոսք ե յեղել այդ ազգակիցների մասին, իր սիրտը թունդ ե առել ու թռել դեպի նրանց վորովհետև ինքը միշտ մի առանձին սեր, մի թագուն գորով ե տածեր դեպի այդ հեռավոր յեղբայրները։ Յեվ թեպետ անձամբ չե տեսել նրանց, բայց միշտ լսել ու կարդացել ե, թե բարի մարդիկ են, ազնիվ և աշխատասեր, թե սեփական շահի