Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/507

Այս էջը սրբագրված է

համար վոչ վոքի չեն վնասում ապրում են իրենց ճակատի արդար քրտինքով։ Բայց թե, վորովհետև տգետ են և անուսում, ուստի մնում են անզոր աշխարհի չարիքների առաջ, վորով և մի կողմից բնությունն ե նրանց զրկում, իսկ մյուս կողմից՝ չար մարդիկն են կեղեքում. այդ պատճառով ել նա վարում ե դառն ու չարքաշ կյանք և մնում կարոտ բարի մարդկանց ոգնության։ Յայց միևնույն ժամանակ նա լսել ու կարդացել ե և այն, թե իր այդ ազգակիցները կարող են ազատվել կյանքի դառնություններից և հասնել մի որ յերջանիկ դրության, յեթե խելոք գլուխները մտածեն նրանց մասին և կարող ձեռքերն աջակցեն նրանց աշխատության։


Յեվ ահա Կամսարյանն ունի թե խելոք գլուխ և թե կարող ձեռքեր. ինչո՞ւ, ուրեմն, չերթաք չորոնե այդ սիրելի ազգակիցներին, չապրե նրանց հետ, չսովորեցնե նրանց իրենց դրությունը բարվոքելու և մարդավայել կերպով ապրելու յեղանակը։


Այս մտածությունները վոգևորում եյին յերիտասարդ իրավաբանին այն յերկար ճանապարհին, վորը հյուսիսից տանում եր նրան հարավ։ Այդտեղ նա շարունակ ծրագիրներ եր կազմում իր ապագա գործունեյության համար և նրանցով հիանում։ Այդ ծրագիրների մեջ մտնում եյին նախ՝ գյուղական հասարակության իրավունքների պաշտպանությունը, վոր արդեն վերաբերում եր իր մասնագիտության և ամփոփում իր մեջ գյուղացու կալվածների հափշտակությունից ազատելու, հարկահանության ժամանակ տեղի ունեցող անարդարություններն արգելելու, գյուղացուց հաճախ անտեղի կերպով պահանջվող կոռն ու ձրի մշակությունը մերժել տալու և պաշտոնի մեջ՝ ի վնաս գյուղացու՝ զեղծումներ կատարող և արդարադատության աչքից խուսափող պաշտոնյաների արարքը մերկացնելու կարևոր խնդիրները. յերկրորդ՝ լուսավորության գործի հիմնադրությունը, վոր կայանում եր կանոնավոր դպրոցներ հաստատելու, գեղջուկ մանուկներին ձրի ուսում մատակարարելու, մանկական-ժողովրդական գրադարան հիմնելու և հասակավոր գյուղացիներին ազատ ժամերում և, մանավանդ, ձմեռ ժամանակ ոդաներում կամ յեկեղեցիներում դասեր խոսելու և աշխարհի չար ու բարիի հետ նրանց ծանոթացնելու մեջ. յերրորդ գյուղացու տնտեսական դրության բարվոգումն, վոր կախումն ուներ նրա յերկրագործական, այգեպանական, անասնապահական, հավաբուծական և այլ այսպիսի աշխատությունները կանոնավորելուց, իսկ այդ նպատակին հասնելու համար պետք եր սովորեցնել գեղջուկին գիտության մշակած ձևերով տնկելու և պատվաստելու, հերկելու և ցանելու, հնձելու և կալսելու, անասուն, հավ և մեղու դարմանելու, պարտեզ ու բան-