Կամսարյանը հենց նոր սկսել եր դիտել նրանց և զարմանալ այս տարորինակ հակադրության վրա, յերբ մի նոր ու շքեղ տեսարան գրավեց նրա ուշադրությունը։
Նրա աչքերի առաջ բացվեցավ հանկարծ մի բաց կապուտակ
դաշտ, վորին նա սկզբում հորիզոնը փակոդ մշուշ կարծեց։ Սակայն
ուղեկից տիրացու Մոսինի «ահա ծովը» բացականչությունը սթափեցրեց
նրան։ Նա, ուրեմն հասել եր Հայաստանի բնության հրաշալիքներից
մինին — պատմական Գեղամա ծովակին։ Յեվ յեթե սկզբում
չկարողացավ գուշակեր թե իր տեսածը, իրոք, Սևանն ե,
նա իրավունք ուներ. վորովհետև հեշտ չեր հավատալ, թե լեռների
այդ բարձրության վրա կարող ե գտնվել այսքան ընդարձակ մի լիճ,
վորին, իրավամբ, ծովակ անուն են տվել։ Իրավ եք Պետրոսը աշխարհագրությունից
գիտեր, վոր Անդյան լեռները, Ալպյան ու Զվիցերական
բարձրավանդակները շատ այդպիսի գեղեցկություններ
ունին, այսուամենայնիվ, նման շքեղություն իր հայրենիքին հատկացնելը
չափազանցություն կհամարեր։
Բայց այժմ, ահա, նա տեսնում եր Սևանը իր առաջ փռված,
տարածված 6—7000 վոտք բարձրություն ունեցող լեռների վրա։
Յեվ ինչպես չհրճվեր, ինչպես իր հայացքը չհափշտակվեր նրանով...։
Կամսարյանը բարձրացավ իր նստարանից և կառքի մեջ
կանգնելով՝ սկսավ դիտել ծովակի սիրուն մակերևույթը, վորի կապուտակը
շարունակ փոխվում եր, առնելով յերբեմն պարզ փիրուզի,
իսկ յերբեմն գորշ մշուշի գույն, նայելով թե կառքն ինչ ուղղութլամբ
եր ընթանում։ Այսպես բավական տեղ նա կանգնած եր
կառքում, մինչև վոր վերջինս սկսավ մոտենալ Չիբուխլվին: Այստեղից
ել ծովակը թվում եր անշարժ և միապաղաղ։ Միայն նրա
պայծառ հայելու վրա նշմարվում եյին հետզհետե բաց կապտագույն
ժապավեններ, վորոնք հոսանուտի սահմաններն եյին ակոսում։ Շուտով
յերևաց և Սևանի կղզին, վորի տեսքը հեռվից թեպետ չոր ու
ցամաք, այսուամենայնիվ, Կամսարյանին հետաքրքրեց հուզելու
չափ. վորովհետև անցլալից հիշեցրեց նրան դեպքեր, վորոնք կապ
ունեյին Սևան անվան հետ և վորոնց մասին նա մտածել եր հաճախ։
Մինչդեռ յերիտասարդը սրտահույզ դիտում եր կղզյակն ու
ծովը և նրանց շրջապատող լեռների տեսարանը, կառապան Ովանեսը
կանգնացրեց կառքը և հարցրեր.
— Աղա, վո՞ր դի տես վեր գալ (իջնել)։
— Ինչպե՞ս թե վեր գալ, — զարմացավ Կամսարյանը։
— Բա ըստի չե՞ս մնալու։