Կամսարյանն իջավ: Մոսին ու Ովանեսը վար առին կառքից նրա իրեղենները։ Իսկ մինչև այդ, գեղջկուհին ներս վազեց տուն և բերելով այդտեղից մաքուը գորգ, փռեց սրահում դրված թախտի վրա։ Ապա Մոսու միջոցով խնդրելով հյուրին հանգստանալ, ինքն շտապեց հարևաններից մեկին իր մարդու յետևից ուղարկելու։
Յերիտասարդը մի վայրկյան գյուղի՝ իր վրա արած տպավորությունը
մոռանալով, սկսավ հետաքրքրվել նշանացի խոսող
կնոջ անձնավորությամբ։ Նա նրան սկզբում համրի տեղ եր դրել:
Բայց հետո տեսնելով վոր խոսում ե տղայի և ապա Մոսու հետ,
հարցրեց վերջինիս այդ մնջկատակի պատճառը։
— Ջահիլ կնանիքը անխոս են ըլում ըտեղ,—պատասխանեց
տիրացուն։
— Ի՞նչ ե նշանակում անխոս լինել։
— Նշանակում ա, վոր նրանք չպետք ա իրանցից մենծերի, յաղարիբ
(ոտար) մարդկանց հետ խոսան։
— Ինչո՞ւ։
— Ամոթ ա։
— Ի՞նչպես թե ամոթ ե, — զարմացավ Կամսարյանը։
— Բա ջահել կնիկը վոր չանեն (ծնոտը) ցցի իրանից մենծի
հետ զրից անի, ամոթ չե՞։
— Չե, ինչո՞ւ յե ամոթ։
— Ես յերկրումն ամոթ ա։
— Պատճառը։
— Յեսի՞մ. վաղուցվա դրած ադաթ (սովորություն) ա։
— Իսկ քեզ հետ ինչո՞ւ, յեր խոսում։
— Ինձ, միթոմ, մենծի տեղ չի գցում, պատասխանեց տիրացուն,
կարծես, վիրավորված։
— Ուրեմն, կցանկանայիր, վոր քեզ հետ ել չխոսեր։
— Բա խի՞ չի ցանկանալ. մարդ չի՞ ուզիլ, վրր իրան պատիվ
տան։
— Դա պատի՞վ ե։
— Պատիվ ա, բա։
Կամսարյանը այս նորությունը լսում եր զարմանալով և չեր
կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի յե, վոր մարդ արարածը
չխոսե իր նմանի հետ, կամ թե այդ խոսելը համարե ամոթ,
պատիվ, կամ անպատվություն։ Այդպիսի ըմբռնումներ չեյին կարող
ունենալ, նույնիսկ, Աֆրիկայի վայրենիները, իսկ սրանք հո,
համեմատաբար, քաղաքակրթված յերկրի բնակիչներ եյինք հետևապես
և պետք ե ազատ լինեյին այդպիսի վայրենությունից։ Բայց