Շուտով հասավ այստեղ և տանուտերը։ Դա միջահասակ, ամրակազմ, խոշոր դիմագծերով, խելացի աչքերով և բարեդեմ մի մարդ եր։ Տան պատին հենելով ձեռքն ունեցած փոցխին, վորով հենց նոր խոտ եր հավաքել դաշտում, մոտեցավ հյուրին, քաղցրաժպիտ վողջունեց և, խնայելով վոր նրա ով և վոր տեղից լինելը չգիտեր այսուամենայնիվ, սկսավ հարցնել նրա առողջությունից, ուղևորության հանգամանքներից և ընդամեն հայտնել իր շնորհակալությունը, վոր «աղան» պատիվ եր արել իր տանը հյուր լինելու։
Կամսարյանն իր կողմից հարկ յաղածը պատասխանեց, հայտնելով
նրան իր ով և վորտեղացի լինելը և ապա բացատրեց, վոր
ճանապարհորդելու նպատակով ե, վոր գտնվում ե այժմ Չիբուխլվում:
— Մեր գեղից շատերն են ընցնում՝ եթում Յերևան, Հեջմիածին, (կողմեր), համա ըսկի մեկն ել չի կայնում (մնում) ես գեղը։ Ես մե ջոկ պատիվ ա, վոր արել ես մեզի... խոսեց տանուտերը բայաղտեցոց բարբառով[1]։
— Ինչո՞ւ չեն մնում,— հետաքրքրվեց յերիտասարդը։
— Ընդուր վոր մեր կուշտ (մոտ) տենալու զատ չկա:
— Այո, ծեր գյուղը շատ խղճուկ բան ե,—նկատեց Պետրոսը։
— Հմմեն (ամեն) գեղերն ել եսենց ին, — ավելացրեց տանուտերը:
— Սխալվում եք: Քիչ առաջ անցա Սեմյոնովկայի միջով և
նա բոլորովին ուրիշ գյուղ յերևաց ինձ։ Այնտեղ կային սիրուն
տներ, լայն և ուղիղ փողոց, ձառեր, ծաղիկներ, բանջարանոցներ.
իսկ ձեր գյո՞ւղն... այս ի՞նչ ե. կարծես շեն չե, այլ ավերանոց:
— Ղորթա հրամանքդ. Սիմոնովկում քո ասած հմմեն բանն ել
կա. դե ախր են մալակնի գեղ ա, ես հայի:
«Սա յել նույն ե ասում, ինչ վոր կառապանը» — մտածեց կամսարյանը
մի առանձին գոհությամբ և ապա հարցրեր. — Ուրեմն հայի
գյուղը չի՞ կարող լավ լինել:
— Դե իմա՞լ (ինչպես) ըլնի լավ. գեղ ա ե՞լի. գեղ դհա (ուրիշ
կերպ) իմալ կըլնի։
— Հեր որհնված, Սեմյոնովկան ել գյուղ չե՞:
— Հրամել եք, գեղ ա:
— Եհ, նա ի՞նչու յե լավ։
— Ասի ելի, ընդուր վոր մալակնի գեղ ա:
— Ուրեմե վոր հալի լիներ, պետք ե վատ լիներ:
- ↑ Չիբուխլվեցիները գաղթած են Հին-Բայազիտի կողմերից (Արծափից):