Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/527

Այս էջը սրբագրված է

— Ըստեղ մի գեղացի ունենք, Խոջա Միրդին փող ա տալացուք (պարտ). սա ուզում ա բարեխոսի, բալքի թե Խոջան մի քիչ ելա մոհլաթ տա,— բացատրեց քահանան։


— Պարտականը, յերևի, դրա ազգականն ե,— հետաքրքրվեց Պետրոսը։


— Չե, հեռու մարգ ա. ամա դե սրա հմար դիփ ել ազգական են։ Ով վոր ես գեղըմը նեղության մեջ ըլի, սա պտի վաղ տա քեոմակ անի (ոգնե)։ Աստոծ որհնի, լավ ջան (հոգի) ա: Ամա մին փիս qասյաթ ունի. շատ ա ճշմարտախոս, (ասենք ղազախեցիք դիփ ըսենց են. սա յել Ղազախիցն ա քոչած)։ Հարիր անգամ ասել եմ՝ ա Պետ, խոսքե ընենց մարդու ճակատամեջին ես խփըմ, վոր նա շշկլվում ա. ըդենց մանիլ, վորդի: Ասում ա, չե, ա դեր, դու գիտում չես, լավն հենց եդ ա։


— Իհարկե, լավը նա յե, վոր մարդ ճշմարտախոս լինի և խոսքը ճակատին ասե, — հաստատեց Կամսարյանը։


— Բա դու յել ես ըդենց ասըմ. դե են ա, ասա յերկուսդ մին դինի (հավատի) մարդիկ եք ելի։ Դե վոր ըդենց ա, յեկ, ծանոթվիր ես ուստին։ Ա Պետ, գիտում ես սա հով ա,— դարձավ քահանան գյուղացուն։


— Չե, գիտում չեմ,— պատասխանեց վերջինս։


— Սա Թիֆլիզից ա յեկել. հուսումնական տղա յա. մեր մհալները (գավառները) ման ա գալիս, տենում ա, քննում ա. կըլի վոր եդ տեհած, բննածն ել գիր շինի, յա գազեթ գցի։ Ամա դե մեր գեղին հավան չի կենում ։ Վախում եմ մեզ վրա փիս բաներ գրի։ Հմի ես ա, տանում եմ շենը ման ածեմ, բալքի չտեհածը տենա, հվանի։ Դու յել մեզ հետ յեկ. ղոչաղ մարդ ես. կըլի մի մի հետ ել դու սրա ծուղաբը տաս, — ասաց քահանան ծիծաղելով։


Ուստա Պետին ուղեկիցներին առաջնորդեց դեպի մոտիկ կալը, ուր այդ միջոցին մի մայր, յերկու հասակավոր և մի փոքր աղջիկ, ութամյա մի տղայի հետ՝ զբաղված եյին ցորեն կալսելով։ Մայրը յեղանը (հեծանոց) ձեռքին՝ պատում եր կալի շուրջը և շարունակ հասկերը հավաքում կալամեջ, ուր պատում եյին յերեք զույգ կամներ։ Դրանցից յերկուսը լծած զույգ յեզներով, վարում եյին յերկու մեծ աղջիկները, իսկ յերրորդը, վորին լծած եր մի մատակ, վարում եր փոքրիկը, հեծնորդ յեղբոր ոգնությամբ։


Արևը թեպետ այրում եր վերևից, սակայն կալսողներն աշխատում եյին մթությամբ: Յերկփեղկ կամները, վորոնց վրա ամուր կանգնած եյին աղջիկները, պտտում եյին կալում զույգը զույգի յետևից և իրենց կայծաքար և սրածայր ատամներով անտեսանելի կերպով ցողունը կտրտում, հասկերը տրորում և կալի հարթածածկ