—Գուցե։ Այսուամենայնիվ, յերս իրավունք չունեմ այդ իմանալու.։
— Բայց յես խոսում եմ ձեզ հետ վոչ իբրե պաշտոնական անձի, այլ իբրև ճշմարտության նախանձախնդիր բարեկամի հետ։
— Համեցեք, յես ձեզ լսում եմ։
— Գյուղացին այս մարդուց,չորս տարի առաջ, ստացել ե
միայն 20 րուբլի։ Այդ 20 րուբլին այսոր դարձել ե 131։ Այս հանելուկը
չե՞ հետաքրքրում ձեզ։
—- Չափազանց։ 20 րուբլին ի՜նչպես կարող ե չորս տարվա
ընթացրում դառնալ 131։
— Այ, հենց յես ել այդ եմ ուզում հարցնել պարտատերից։
— Հարցրեք, իմացեք, դա հետաքրքրական ե։
Խոջան,վոր մի փոքր հեռու կանգնած՝ դիտում եր խոսակիցներին
և վատ բան գուշակում վարժ ռուսերեն խոսող յերիտասարդի
ներկայությունից, իբրև իրավատեր, շտապեց միջամտել և ձայնը
բարձրացնելով՝ դիմեց պաշտոնյային և իր աղճատած ռուսերենով
ասաց.
— Գասպադին պրիստավ, դեն կոնչիլսա, իդի պիշի,դա՛։
Ուզում եր ասել. պարոն պրիստավ, որը մթնում ե, արի՛, վեր
գրի, վերջացրու։
Պաշտոնյան չպատասխանեց, և նրա փոխարեն Կամսարյանն առաջանալով՝
հարցրեց.
—Ի՞նչ ե քո պահանջը այս մարդուց։
— Իմ պահանջն ինչ վոր ա, են ա գրած ա սպոլնիլիստումը,—
պատասխանեց Խոջան վարձառու դատախազի հավանկանությամբ։
— Այնտեղ գրվւսծ ե, վոր սա պարտ ե քեզ 131 րուբլի։ Բայց
մի՞թե ճիշդ ե այդ:
— Բա վոր ճիշտ չլինի, կգրե՞ն. քո ասիլով դատարանը սո՞ւտ ա
ասում, — նկատեց Խոջան՝ չարախնդիր մարդու նենգամտությամբ։
— Դատարանը սուտ չի խոսիլ. բայց դու այն ասա. այս
մարդուն 131 րոբլի՞ յես տվել։
— Բա չե՞մ տվել։ .
— Խոջա, քե ղուրբան, իմա՞լ գյուզը ասելի. տյուն ինձի
մինակ քսան մանեթ ես տվե,— միջամտեց Աային հուսահատ ձայնով։
— Բա շահ չկա՞, մյուղաթ չկա՞...բարկացավ Խոջան։
— Հա, իդենց ասա՛. մյուդաթ հալբաթ վոր կա... համաձայնվեց
Սային՝ ձայնը ցածրացնելով։
— Քանի՞ տարի յե, վոր քսան մանեթ ես տվել սրան, — հարցրեց
Կամսարյանը։
— Ի՞նչ գիտամ, շա՜տ...