Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/535

Այս էջը սրբագրված է

Այս ասելով Խոջան հանեց ծոցից մի փոքրիկ, խաղալիքի պես համարիչ և հաստ ու սև մատերով նրա հատիկները դես ու դեն անելով, սկսավ հաշվել.


— Սպասիր, սպասիր, ուրեմն դու րուբլուն 5 կոպեկ հաշվում ես միայն մի ամսումը,—հարցրեց Կամսարյանը զարմանալով։


— Բա մի տարումը։ Խի՞, փող եմ գտել, թե գլխիս յա քացի տվել... Հրեն ուրիշները մի ամսումը մանեթին 10 յա 12 կապեկ են առնում. յես 5 եմ հաշվել. սրանե եվել խղճմտանքով բան կըլի։


Համսարյանն ապշած նայում եր Խոջայի կարմիր կապիճներում պլպլացող աչքերին և միքանի վայրկյան վոչինչ չեր խոսում։ Ապա դառնալով պրիստավին, ժպտալով ասաց.


— Վասիլ Իվանիչ, գիտեք այս մարդե քանիսով ե հաշվել տոկոսը։


— Քանիսով, հետաքրքրվեց պաշտոնյան։


— Հապա, գուշակեցեք։


— Քսանով, քսան հինգով։


— Ի՞նչ քսան, ի՞նչ յերեսուն. վոչ ավել և վոչ պակաս, հարյուրին վաթսուն:


— Անկարելի յե։


— Հավատացեք։


— Ո՜, ո՜... բացականչեց պրիստավը։


— Դուք, պարոն պրիստավ, խնդրեմ իբրև դատարանի պաշտոնյա, վկա լինիք, վոր այս մարդը, ձեր և ժողովրդի ներկայությամբ՝ ասաց և հաստատեց, վոր ինքը հարյուրին ստանում ե վաթսուն տոկոս։


— Ուբախությամբ, ուբախությամբ,— համաձայնվեց պաշտոնյան։


— Ահա պրիստավի և բոլոր ժողովրդի ներկայությամբ հաստատվեց, վոր դու պարապում ես անխիղճ վաշխառությամբ, այսինքն ժողովրդից առնում ես այնպիսի մեծ տոկոս, վորն որենքը արգիլելով արգելում ե։ 100—ին 60 կոպեկ շահ առնելը այնպիսի հանցանք ե, վոր որենքը դրա համար կպատժե քեզ գրկելով վորոշ իրավունքներից և բանտարկելով մեկից մինչև յերկու տարի: Հիմի դու կարող ես, յեթե ուզում ես, վեր գրերլ տալ այս մարդու կովն ու ձին, բայց յես թույլ չեմ տալ, վոր դու նրանց ծախես։ Ահա հենց այսոր յես խնդիր կգրեմ Սայու կողմից և իմ ձեռքով կհասցընեմ պրոկուրորին։ Գործը կերթա դատարան։ Յես այն տեղ կպաշտպանեմ Սայու իրավունքը, իսկ պրոկուրորը կմեղադրե քեղ։ Սային իր կովն ու ձին հետ կստանա, իսկ դու կնստես բանտում։ Այնուհետև հազարներ ել վոր ծախսես, չես կարող ազատվել։ — Այդպես ե, թե վոչ, Վասիլ Իվանիչ, — դարձավ յերիտասարղը պաշտոնյային։