— Այո, այդպես ե. որենքը ծանր պատիժ ե տալիս վաշխառուներին. իսկ ձերը նույնպես վաշխառություն ե,— հաստատեց պաշտոնյան։
Խոջայի գույնը յերկյուղից թռավ։ Նա ձայնը ցածրացնելով
ասաց.
— Ախպեր. ընչի յեք ուզում ինձ վնաս տալ։ Ախար յհս լավություն
եմ արել, վատություն հո չեմ արել։ Մարդը սոված ա
ելել, փող եմ տվել. սերմացու յա առել. ցանել ա, հնձել ա. չորս
տարի ապրել ա...
— Սերմացվի փող ես տվել, վոր հիմա գաս կովն ու ձին հափըշտակես՞,—
ընդհատեց Պետրոսը զայրացած. — ախար քո տվածից
ու նրա տոկոսից ավել արժե հենց միայն այս կովը, հապա ձին
ուր ես տանում։
— Դե ուր ա վոր տանում եմ, ասում եք, յես ել թողիլ չեմ,
վոր վեր գրի. բերեք իմ փողը տվեք, անց կենամ գնամ։
— Չե, դու փող չես ստանալ։ Քոնն այս կովն ու ձին են, վեր
գրել տուր, տար, յեթե կարող ես։ Մենք ել հետո մեր գիտցածը
կանենք։
— Չեմ ուզում, ախպեր, յերեսուն մանեթը բաշխում եմ, իմ
հարյուր մանեթը տվեք, վեր կենամ գնամ։
— Քեզ հասնելիքը 28 րուբլի յե. յեթե ուզում ես, ստացիր
և գործը վերջացրու. յեթե վոչ, պատրաստվիր, վոր տարի ու կես
բերդումը նստես։
— Ախպեր, խի՞ յեք տունս քանդում, բա յես մեղք չեմ... ախար
յես ել մարդ եմ. տուն ունեմ. տեղ ունեմ, ողլուշաղ ու երեխեք
ունեմ... աստոծ վեր չունիլ, վոր իմ հալալ աշխատած փողը
ձեռքիցս խլում եք... աղաչավոր ձայնով խոսում եր Խոջան և
պատրաստվում, կարծես, լաց լինելու։
Միքանի թեր և դեմ խոսքերից հետո, վերջապես, Խոջան համաձայնվեց
ստանալ 28 րուբլին, վորից տասն ուներ Սային, ութը
Պետին պարտք տվավ, իսկ մնացորդ տասը նվիրեց Կամսարյանը։
Յերբ Խոջան ու պրիստավը հեռացան, իսկ տանուտերը գնաց
ճանապարհ դնելու նրանց, Սայու կինը վազեց, ընկավ Պետրոսի
վոտքերը և ուրախության արտասուքն աչքերին, սկսավ համբուրել
նրա ծնկները և որհնել նրան սրտաշարժ խոսքերով։
Հազիվ յերիտասարդը բարձրացրեց կնոջը, մոտեցավ ծերուկ
Սալին, վոր ուրախությունից համրացած՝ չեր կարողանում խոսել,
բայց դողդոջուն ձեռքերը բարձրացնելով՝ աշխատում եր յերիտասարդի
գլուխը բռնել և համբուրել։