Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/537

Այս էջը սրբագրված է

ՓԱԽՈՒՍՏ


Յերկար անձրևը ծեծում եր դուրսը, յերկար ոդի մեջ շառաչում քամին, և սակայն Պետրոսը քնած եր հանգիստ և չեր զգում, նույնիսկ, ցրտությունը ցողի, վոր քամին հաճախ շաղում եր իր դեմքին։ Բայց ահա հանկարծ ճայթեց մի վորոտ. Մարալինջի և Ահմանկան բարձունքը դողացին, և անձրևի շառաչը, կարծես, կրկնապատկվեց։ Յերիտասարդը վեր թռավ և սարսափով տեսավ վոչ միայն ոդի մեջ մրրկող հեղեղը, այլ և այն, վոր իր անկողնի յերեսը թրջված ե բոլորովին։ Բացի այդ, նրա վրա տեղ տեղ կտուրից ծորում եր անձրևաջուր։


Անակնկալ պատահարիդ շփոթված՝ Պետրոսը վեր կացավ տեղից ե կամենում եր տան դուռը ծեծել ներս մտնելու համար: Բայց մտածելով վոր, այդտեղ տանուտերը քնած ե կնոջ և յերեխայոց հետ, անհարմար տեսավ զարթեցնել նրանց։ Բայց ինչ անել. չե՞ վոր անհնար եր գիշերն անցնել անձրևի տակ։ Իսկույն նա մտաբերեց փոքրիկ սենյակը, վոր կից եր ախոռին և առանց յերկար մտածելու, բացավ դուռը և անկողինը հավաքելով՝ մտավ ներս։


Ախոռի սուր, անախորժ հոտը, տոգորված ավելի ես անախորժ ջերմությամբ՝ դիպավ նրա քթին. բայց այժմ արդեն ժամանակ չեր թերություններ քննելու։ Պետրոսին հարկավոր եր մի ծածկարան՝ անձրևից պատսպարվելու համար, և նա ահա գտել եր այն։ Շտապ շտապ փռելով անկողինը այդտեղ գտնվող թախտի վրա, նա դուռը փակեց ու պառկեց, կարծելով, թե պիտի քնե։ Բայց չանցավ քառորդ ժամ, և ախոռից փչող հոտը սկսավ անհանգստացնել նրան։ Նա բացավ սենյակի դուռը և նորեն պառկեց: Այժմ վորովհետև դրսից յեկող թարմ ոդը շոյում եր նրա դեմքը, ուրեմն, կարող եր քնել։ Յերիտասարդը փակեց աչքերը և աշխատեց մտածությունները հեռացնել իրանից, լավ իմանալով, վոր ընել կարողանալու համար, ամենից առաջ, ուղեղը պետը ե քնացնել։ Բայց այդ ել չոգնեց։ Վորովհետև չեր անցել դեռ կես ժամ, վոր նրան սկսան անհանգստացնել լվաները, վորոնք հողե հատակ ունեցող ե, մանավանդ, փակ պահվող այդպիսի տեղերում վխտում են ամառը։ Յերիտասարդն սկսավ շուռ ու մուռ գալ, կողմի վրա պառկել, ձախի վրա փոխել, յերբեմն ել անկողնից յելնելով՝ շապիկը հանել ու թափ տալ, բայց իզուր։ Արյան ծարավի այդ լվաները, վորոնք տավարը գոմից հեռացնելուց հետո ղրկված եյին բավարար կերակրից, վաղուց, շատ վաղուց սպասում եյին այսպիսի մի համեղ վորսի, այն ել ինչ վորս... քաղաքացի, մաքրակենցաղ...։ Լվաներն, իհարկե,