Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/541

Այս էջը սրբագրված է

տեցել եր էր շրջափակին, վորից աձն կողմն ուժեղանում եր նրա թեքման թափը դեպի քաղաքային բուրժուական հասարակակարգը:


Իր հոգեկան բովանդակ կառուցվածքով հոգեբանությամբ ու մտապատկերներով Հովհ. Թումանյանը պատկանում ե իր հայրենի նահապետական յերկրին։ Ուստի և քաղաքի այն կլանքը, ուր նա անցկացրել ե իր պատանեկությունն ու մնացած տարիները, չե պատվաստել նրա մեջ արդյուեաբերող մեծ քաղաքի զգացումներ ու պատկերացումներ։ Ընդհակառակը, •մնալով հավատարիմ իր պատկերած հարազատ աշխարհին , ավելի ևս ուժգին համակվել ե հայրենի յերկրի կարոտով («Լեռներ, ներշնչված»,«Անուշի» առաջին յերգը և այլն):


Քաղաքն ստեղծագործության աղբյուր չե յեղել բանաստեղծի համար , վոչ տիրող բուրժուական դասակարգի կյանքը, և վոչ ել վերջինիս ախոյան՝ զարթնող պրոլետարական տարրը։


Իբրև եպիկ, պատմող, նա վրել ե լեգենդներ, բալլադներ, սլոեմներ , վորոնց մեջ պատկերել ե հայ գյուղական ժողովրդի կյանքն էր անցյալով և ներկայով։ Թեպետ հայ նահապետական գյուղական կյանքը տակավին մեծ չափով հաղորդակից չեր կապիտալիզմի բերած հասարակական կարգերին, նրան , սակայն, խորթ չեն յեղել գուղի ներքին սոցիալական հակասություեները: Բացի այդ՝ հատկապես Լոռին, մոտ գտնվելով մեծ քաղաքին , արդեն զգացել եր իր աստիճանական կախումը քաղաքում հաստատված նոր կարգեից, վորոնց շոշափուկները հետզհետե հասնում եյին գյուղական կուսական միջավայրին։


Նահապետական կենցաղը կազմալուծող քաղաքի նոր ազդակները չեն վրիպել ՀովՀ. Թումանյանի դիտողության դաշտից, վորոնց տխուր պատկերները նա տվել ե իր գրվածքներում , իր միքանի գրվածքներում աշխատանքն ու չարքաշ հողագործն դարձնելով ստեղծագործության առաջնակարգ ոբյեկտը (Գիքորը, Գութանի յերգը):


Նրա պոեմների ու լեգենդների պատկերացել ե վոչ միայն հարազատ Լոռին իր ուրույն կենցաղով, դարերով սրբագործված ադաթներով, սովորույթ ու հասկացողություններով, այլև նահապետական ժողովրդի յերևակայությամբ շնչավորված բնության յերևույթները, վորոնք բեկվել են բանաստեղծի հոգեբանության մեջ, իրենց խորհրդավոր , գաղտնի ու դյութող ուժերով (հեքիաթները, լեգենդները)։ Բանաստեղծի մեծությունը, սակայն, միմիայն լիրիկական պոեմների մեջ չե: Նրա մեծությունը՝ լեգենդներն ու հեքիաթներն