Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/542

Այս էջը սրբագրված է

են, վորտեղ զարմանալի պարզությամբ մերկանում և նահապետական ժողովրդի վոգին։


Յեվ յեթե նրա վեպիկները, պոեմներն ընդգրկում են ըստ մեծի մասին գյուղական աշխարհը — Լոռին, ապա նրա լեգենդներն ու հեքիաթներն ընդգրկում են ամբողջ հայ նահապետական ժողովրրդի վերաբերմունքը դեպի կյանքի յերևույթները, նրա փիլիսոփայությունը։


Հայ լեզուն բանաստեղծի կողմից իդեալական պարզության ու հստակության ե հասցված։


Պետք ե, սակայն, ընդգծել, վոր Հովհ. Թումանյանի պոեմների ու մյուս համեմատաբար մեծ գրվածքների մեջ բոլորովին չե անդրադարձել գյուղի շերտավորման և դասակարգային հակամարտության պատկերը։


Բանաստեղծի տաղանդի հատկություններից մեկը նրա իրահատուկ հումորն ե, վորը նրա գրվածքներին հաղորդում ե մի առանձին գրավչություն, ինչպես՝ Քաջ Նազարը, Շունն ու կատուն, Տերն ու ծառան և այլն։


Հովհ. Թումանյանի քնարն արձագանգել ե նաև հայ նացիոնալիստական բուրժուական շարժմանը («Տրտմության սաղմոսները», ընտրական միքանի հատվածները, «Հին կռիվը»), բայց նրա գրիչը յերբեք չե ցուցադրել թունավոր և ագրեսիվ ազգայնամոլություն։


Խոշոր գործ ե նաև բանաստեղծի Սասունցի Դավիթը: Վորպես միակ եպիկը հայ բանաստեղծների մեջ, միմիայն Հովհ. Թումանյանն ընդունակ յեղավ գեղարվեստորեն վերարտադրելու հայկական ժողովրդական հին եպոսի հավաքական ստեղծագործությունը: Բանաստեղծն այս գործում մեծ շնորհք ե ցուցադրել. պոեմի մեջ չկա մի խորթ, անհարազատ պատկեր, վոր նսեմացնի դարերի ընթացքում կերտված հերոսների և միջավայրի կենդանի պատկերը։


Միայն թե նա անկարող յեղավ ավարտելու հայկական ամբողջ եպոսի գեղարվեստական լրիվ վերարտադրության և ամփոփման գործը։


Վերջին տարիները Հովհ. Թումանյանը գրում եր քառյակներ:


Գեղարվեստական մեծ արժեք ունեն նաև բանաստեղծի թարգմանական գործերը, վորոնք որիգինալին հավասար արժեք ունեն: