ԱԼ. ՄԱՐՏՈՒՆՈՒ ԱՄՓՈՓՈՒՄԸ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
...Վորն ե Հ. Թումանյանի հասարակական նշանակությունը։
Հայ բուրժուազիայի ռոմանտիկ դարաշրջանը տեղի տվեց նրա
լուր որերին։ Այս շրջանում հայկական ինտելլիգենցիան իր ճնշող
մեծամասնությամբ չարչիական, մանր-բուրժուական ու քաղքենական
եր. նրա այս հատկությունները շաղախված եյին նացիոնալիզմով։
Բուրժուական հայրենասիրություն, քաղքենական հույզեր հավասարության,
ճշմարտության և բարվո մասին, ցասում՝ դեպի չարը,
անարդարությունը, լաց՝ հայկական դժբախտությունների հանդեպ,
լքում և հոռետեսություն։ Սա յեր իրականությունը մինչև XX դարը,
մինչև բանվորական շարժման սաղմնավորումը հայ կյանքում։
Վորպես լիրիկ՝ Թումանյանը վարակվեց նրանցից և ընդհանուր
առմամբ անցավ այդ շկոլան:
Բայց և այնպես նա կարողացավ մեկուսանալ և խորասուզվել
հայ եպոսի, հայի նահապետականության խորքերը։ Այս բանում
նրան ոգնեց գյուղը՝ փակված, խուլ, ինքնամփոփ և հին գյուղը՝
քաջքերով, ավագներով և պատկառանքով լի, յերկյուղած, հավաստացյալ
ու սնոտիապաշտ, հրաշքներով, հրաշալիքներով ու կիսավայրենի
եյակներով հարուստ, լուռ ու մունջ ու միապաղաղ գյուղը։
Հայ նահապետականությունը և դյուցազներգությունը Թումանյանին
դարձրին խոշորագույն գրող։
Այսպես ե եպիկ Թումանյանը։ Նրա ամենաուժեղ և հատկանշական
կողմն այս ե։
Նոր ժամանակները բնականորեն ներշնչեցին բանաստեղծին
դեմոկրատական ու աշխատավորական մոտիվներ։ Նա տեսավ գյուղի
քայքայումը, գյուղացու տանջանքները, նկատեց հարստին ու
աղքատին, հիշեց կյանքի խորդուբորդությունները, արհավիրքները
և պատերազմները։
Պրոլետարիատին նա հաղորդակից չեղավ։ Նրա աշխատավորականությունն
անշուշտ պրիմիտիվ ե, վոչ մարտնչող, դալուկ ու ճապաղ.
դա, այսպես ասած, ապադասակարգային, գյուղացիական շինականի,
մանր հողագործի ռամկավարականությունն ե։ Իսկ բանաստեղծի
կռիվը պատերազմի և արյունհեղության դեմ շաղախված
ե սովորական պացիֆիզմով։
Այս բոլորը այսպես, սակայն վորպես սոցիալական ու ժոդովրդական
գրող Թումանյանը, մաշելով անցման շրջանը, հին դասակարգերի
քայքայման և նորի ծագման եպոխան, անցնելով հայ
գրականության հին շկոլայով, անխուսափելիորեն ըմբռնեց հին կար-