Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/544

Այս էջը սրբագրված է

գերի բացասականությունը և բնազդորեն, կարծես, համակիր դարձավ կազմալուծվող մանր-մարդուն, ցավակցեց նրան, յերգեց նրա ցավերը։ Այս տեսակետից անպայման գնահատելի յեն և դաստիարակչական նրա ժողովրդական գրվածքները:


Վերջին ժամանակներս Թումանյանը տվեց յերկու գրական բողոք՝ նամակ դաշնակցական փետրվարյան ավանտյուրայի դեմ ուղղած և «Սովից վատթարը» հոդվածը, վոր խարազանում ե Վոլգայի սովի առիթով քրքջացող հակահեղափոխականներին։


Այսպիսի զարտուղի և հսկայական ճանապարհներով ե անցել բանաստեղծը։ Նրա այդ զարգացումը հետևանք ե այն իրականության և շրջանի, վոր առաջ են բերել ու սնուցել են նրան։ Կյանքի եվոլյուցիան տալիս ե բանաստեղծության զարգացումը։ Թումանյանը անցման եպոխայի գրող ե։ Հին շենը, ծաղկող քաղաքը, քայքայվող գյուղը, խոշորագույն պատերազմներ, ազգային շարժումներ, քաղաքական ահռելի բաղխումներ,աշխատավոր գյուղացին, ծնվող կապիտալիստը, բանվորը և հեղափոխության ծագումը, — ահա յերեվույթների շարանը, վոր դիալեկտիկորեն հաջորդում են իրար, խառնվում են իրար, հակասում են իրար, սակայն, վերջիվերջո, տալիս են կյանքի այնպիսի պատկերներ, վորոնք բնորոշում են այդ շրջանի ընդհանուր կերպարանքը։ Անշուշտ, այդ եպոխան 20—25 տարիների ժամանակամիջոց ե, վորին անմիջապես կցվում ե ռուսական առաջին հեղափոխության տասնամյակը իր զանազան յելեվեջներով։ Բայց և այնպես այդ յերկար ու ձիգ տարիների ընթացքում Թումանյանի քնարը կարողացել ե արձագանգել իրագարձությունների եյական ու մասսայական կողմերին, ժամանակի համեմատաբար դրական յերևույթներին։


Իդեպք պետք ե նկատել և մի բան։


Վոմանք Թումանյանին դարձնում են անվերապահորեն աշխատանքի, աղքատ գյուղացիության յերգիչ, թերևս և բանվորագյուղացիական բանաստեղծ։ Չափազանցություն ե։ Նույնպես չեն գնահատում ըստ արժանույն, յերբ վոմանք ել նրան համարում են անցյալի և հնի գրող, վորը իբր թե շուտով կմոռացվի։


Թումանյանի արժանիքը նրանումն ե, վոր նա իր մեծ տաղանդով ծառայեց աշխատավոր գյուղին յեվ հարազատորեն տվեց կուսական կյանքի պատկերը: Սա յե դրականը։ Սա յե, վոր Թումանյանին դարձնում ե մինչ-այսորյա հայ գրականության խոշորագույն դեմքը։


Նրան կկարդան յերկար տարիներ։ Ապագա սերունդները նրան կսիրեն շատ ժամանակ։