Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/554

Այս էջը սրբագրված է

ՅԵՐԿՐՈՐԴ ՅԵՐԳ

X

(Համբարձման առավոտը)

* * *


Համբարձումն յեկավ, ծաղկունքը ալվան
զուգել են հանդեր նախշուն գորգերով։
Փունջ փունջ աղջիկներ սարերը յելան՝
վիճակ հանելու աշխույժ յերգերով։

Համբարձում, յայլա,
յայլա ջան, յայլա,
սև սարեր, յայլա,
յայլա ջան, յայլա։

Յերգ ու բույր խառնած,
թև—թևի ռոնած
զուգում են լեռներ,
ծաղիկ են քաղում,
ծաղկի հետ խաղում,
ինչպես թիթեռներ։

Համբարձում, յայլա,
յայլա ջան, յայլա,
լավ որեր, յայլա,
յայլա ջան, յայլա։

Յեկավ համբարձում,
ծաղկով զարդարված,
մեր բախտին հարցնում.
— Ո՞վ ե մեզ գրված։
— Այ ջան տղա, չոբան տղա, ումն ես դու,
— Ասաված գիտի, աշխարհ գիտի՝ իմն ես դու։

Դե հանիր, աղջի,
վիճակն ի բալին,
յերգերով գովենք
են իգիթ յարին։

Բեղը ծիլ—ծիլ, բոյը թիլ—թիլ են յարի,
ինչ դարդ ունեմ, քանի նա կա աշխարհի։

Համբարձում, յայլա,
յայլա ջան, յայլա,
հուր սրտեր, յայլա,
յայլա ջան, յայլա։

Թնդում են յերգեր, խնդում են սրտեր,
ու շուրջ բոլորած վիճակ են հանում.
յելնում և մեկին իր յերազն ու սեր,
մյուսի մուրազը սրտումե ե մնում։