Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/566

Այս էջը սրբագրված է

* * *


Ես պիտի լամ, պիտի լամ...»
Ու ման ե գալիս,
Երգում ե, լալիս:
Երգերը անկապ, երգերը տխուր,
Արցունքի նման հոսում են իզուր.
Բայց լալիս ե նա ու երգեր ասում,
Ու միշտ են անմիտ տրտունջն ե խոսում,
Թե ինչպես հանկարծ աշխարհքը փոխվեց,
Ինչպես դատարկվեց կյանքում ամեն բան,
Սարերը մնացին որբ ու անչոբան,
Թե ինչպե´ս հանկարծ նա գնաց հեռու,
Ել չի դառնալու՜, ել չի դառնալու՜...
-Ե´տ դառ, ե´տ, իգի´թ,
Ետ դառ, անիրա´վ,
Կարոտած յարիդ
Աչքը ջուր դառավ:
Ոչխարդ են սարով
Շուռ տուր, տու´ն արի,
Փախի´ր գիշերով
Ու թաքուն արի...
Ա´խ, են կանաչ սարի լանջին
Ո՞վ ե քնած են տըղեն,
Վրեն քաշած սև յափնջին,
Կուռը հանած են տղեն...
Ջա՜ն, իմ յարն ե, ջանի´ն մեռնեմ,
Ծաղկի հոտով նա հարբել,
Սարի լանջին, հովի միջին
Մու՜շ-մու՜շ, անուշ մրափել:
Վե´ր կաց, վե՜ր, իգի´թ,
Վե´ր կաց, անիրավ,
Ոչխարդ բեր կիթ,
Օրը ճաշ դառավ...
Արի՜, ջա´ն, արի՜,
Կարոտս առնեմ...
Տեսե´ք, տեսե´ք, դափ ու զուռնով
Ի՞նչ հարսնիք ե դուրս գալի,
Մարդիկ ուրախ, թոն ու ձյունով
Ձի են խաղում, չափ տալի...
Աղջի´, աղջի´, մտիկ արեք,
Ես ի՞նչ տեսիլք ես տեսա.
Ո՞վ եր տեսել էսպես հարսնիք-
վոչ հարս ունի, վոչ փեսա...
Բերում են հըրեն,