* * *
Ամա՜ն, մեր տան դեմ...
Վե՜ր դրեք, վրեն
Հյուսերս քանդեմ...
Ես ել եմ գալի՜ս,
Եդ ու՞ր եք տանում...
Ինձ ել թաղեցեք
Իր գերեզմանում...
Ա՜խ, չե´, ամա՜ն, ասում են դա
Մի դիակ ե լու՜ռ, սառած,
Արյունը չոր դեմքի վրա,
Աչքերն անթարթ, սիպտակած:
Նա սիրուն եր, անուշահոտ,
Աչքերը լի ծիծաղով,
Նա գալիս եր ցողոտ, շաղոտ,
Հանաքներով ու խաղով...
Արի՜, ջա՜ն իգիթ,
Արի՜, անիրա´վ,
Կարոտած յարիդ
Աչքը ջուր դառավ:
Ել մի´ ուշացնի,
Ես շատ եմ կացել,
Ել մի լացացնի,
Ես շատ եմ լացել...
Տե՜ս, կխռովե՜մ,
Լաց կըլեմ ես ե՜լ...
Չեմ խոսիլ քեզ հե՜տ...
Չեմ սիրիլ քեզ ե՜լ...
XXVIII
Անլռելի վըշվըշում ե
Պղտոր ջուրը Դեբեդի
Նրա ափին կանաչում ե
Մենակ շիրիմն իգիթի:
Նրա շուրջը հեգ սիրուհին
Թնդացնում ե ողբ ու լաց,
Ձեն ե տալիս իր Սարոյին
Ու պտտվում մոլորված:
Ու հոսում ե գիշեր-ցերեկ
Արցունքն անբախտ աղջկա,
Բայց իր սիրած տըղան երբեք
Չըկա՜, չըկա՜ ու չըկա...
Վըշվըշում ե գետը-վու՜շ, վու՜շ,
Ու հորձանք ե տալիս հորդ,
Ու կանչում ե` «Արի՜, Անու՜շ,
Արի՜, տանեմ յարիդ մոտ...»
-Անու՜շ, ա՜յ աղջի՜, Անու՜շ, տու՜ն արի...