ՄՅՈԻՍ ԳՅՈԻՂԱԳԻՐՆԵՐԸ
ՄՅՈՒՍ ԳՅՈՒՂԱԳԻՐՆԵՐԸ
Մուրացանի հետ միաժամանակ գրական ասպարեզ են յեկել
մի շարք գյուղագիրներ, վորոնք գյուղը պատկերացնում են վոչ թե
իդեալականացնելով, այլ իր ամենաբացասական կողմերով։ Չկա հովվերգություն, չկա իդիլլիա, այլ գյուղական միջավայր իր բոլոր
մութ ու ցավոտ կողմերով։ Այդ գյուղագիրները գրեթե անխտիր
կանգնած են ռանչպար գյուղացու կողմը, նկարագրում են նրա
չարքաշ վիճակը, ծայրահեղ հետամնացությունը, անոգնականությունը,
գյուղի զորբանևրի, վաշխառուների, կաշառակեր դատավորների,
քյոխվաների անորենությունները։
Այդ գյուղագիրներն են. —
ԱՐՇԱԿ ԱԳԱՊՅԱՆ, ծնվել ե 1857 թ. Ղազախի Լալի գյուղում:
Ավարտելով Ներսիսյան դպրոցը և Ուսուցչական ճեմարանը, ուսուցչությամբ
ե զբաղվել հայոց դպրոցներում: Մեռել ե 1904թվին:
Գրել ե մի շարք պատմվածքներ «Նոր դար» լրագրում 1890-ական
թվականներին։ Առանձին գրքույկով լույս ե տեսել նրա միայե
«Մուսինի գանգատը»։ Մյուս գործերից աջող են «Խաթունի արտը»
և «Գյուղացու որը։
Ա. ԱԴԵԼՅԱՆ (Ազարիա Դանիելյան), ծնվել ե Մեղրիում, մեռել յերիտասարդ հասակում 1003 թ.։ Ստացել ե բարձր կրթություն,
գործել մանկավարժական ասպարիզում։ Գրականությամբ սկսել
ե զբաղվել նույնպես 1800-ական թվականներին։ Աշխատակցել ե Ա.
Արասխանյանի «Մուրճ» ամսագրին։ Վորքան մեզ հայտնի յե, նրա
գրվածքներից առանձին տպագրված ե միայն «Սկեսուրը», ուր հեղինակը նկարագրում ե գյուղական հարսի ծայր աստիճանի իրավազուրկ
վիճակը, «Մուրճ»-ում լույս են տեսել նրա հետևյալ գործերը. —
«Տգիտության գոհեր», «Ներհակ Առաքել» «Հիվանդոտ խիղճը»
և այլն։