Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/57

Այս էջը սրբագրված է

ե խառը ընկած ըլի, եստեղ որը հարիր քարվան ներս մտնի, հարիրը դուրս գա: ։ Հենց իմանում ես՝ թե ցերեկը թոզն ու դումանն ա աչքդ բռնում, գիշերը՝ մութն ու խավարն ա թեզ խաբում, վոր ինս, ջինս, մարդ , անասուն չես տեսնում, հենց ջամդաքակեր ագռավներն են աչքիդ սևին տալիս։ Մարդ չի կա մոտիդ՝ վոր հարցնես, գիր չես կարթացել, վոր իմանաս, մտքիդ հետ ըկած, տեսածդ հրաշք կարծելով յա աչքակապություն, վոր ցանկարծ գլուխդ չես բարձրացնում, ա՜խ, սիրելի իմ հայազգի՝ ջանդ դոդ ա ընկնում, կռներդ թուլանում. հենց իմանում ես, թե մեկ վիշապ յա մեկ հարամի հենց են սհաթին ա մտել ու բոլոր կենողներին յա կուլ տվել, յա սուրը բաշել, յա գերի արել, ինքն ել փախել. ուզում ես, վոր աչքդ խփես, յեդ դառնաս։ Ա՜խ, չե, չե, յեգ մի դառնալ. եստեդանց ծուխը հազար տարի ավելի յա՝ վոր կտրվելա, կաց, մի վախընալ. անշունչ քարերն ու յեկեղեցիքը մարդակեր չեն։ Աչքդ բաց արա, սիրտդ քեզ հավաքիր ու գլխիդ վայ տուր։ Ես սրբատաշ տաճարները, ես ահագին բերդը, ես քարերը քեզ կասեն՝ թե սա յե գոռոզն Անի, քո թագավորների հզոր մայրաքաղաքը, վոր ենքան եր իր հարստությունովը, իր փառքովը փարթամացել, ճոխացել, մեծամտել՝ վոր չոբանն ել յեկեղեցի յեր շինում, վոչխարարածն ել արծաթե նալչովը, սաղրի քոշերով ման գալիս, ուզվորն ել հացի տեղակ փլավ, ղանդ ու շաքար, սև փողի տեդակ արծաթ ու վոսկի պահանջում, վոր յեկեղեցի մտած ժամանակն ել ենքան եյին աստված մոռացել նրանք, վոր կարճ վարդապետ գալիս՝ բարձր դրքակալ եյին դնում, բարձր յեպիսկոպոս ըլելիս՝ ցած զրքակալ դուս բերում, վոր յա ձգվին, յա կռանան, յա չոքին, յա գիրքը չտեսնին ու իրանը ծիծաղին, աստուծո տաճարումը քեֆ անեն։ Բայց սուրբն Հովհան Յերզնկացի հանաք չվերցնելով՝ մեկ որ որհնած բերանը բաց արծց, երկիրը տրաքեցավ, տակըվեր ելավ, խալխը ցրվեցին, փախան, վորը Ղրիմ, վորը Պոլշա: Ես անշունչ քարերը մնացին ցից ցից, հազար յեկեղեցուցը հինգը մնացին շեն։ Տաճարը, ապարանը, գանձ, հարստություն անեծքի փայ ելավ, հողը մտավ, հայոց ազգի մնացած փառքն ել ու մինչև եսոր ել յերկրի ձենը գալիս ա։ Գող, ավազակ են միջումը բուն դնում. նրանց բանն աստված հաջողում ա, նրանք չեն տակով ըլում, ու աստված են. քան իր գութը հայերիցը պակասացրեց, վոր ենրան անմեղ հոգիրը, ենքան միլիոնավոր մարդիք մեկ սհաթումը մեկ սև աղլխի խոսքով ջնջեց, հայոց տունը քանդեց, ելած փառքն ել ձեռիցը խլեց, վոր գնա եսպես յերերյալ, տատանյալ մնա աշխարրիս յերեսին։


Լաց գլուխդ, անցավոր, տես՝ թև աստուծո դատաստանը ինչպես արգար ե. կարգավոր տեսածին պես՝ վոտները ջուր արա,