Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/574

Այս էջը սրբագրված է

լապատիկ նստած, վորը բահի, թիու, յեղանի վրա հենված բարձր ասում խոսուժ եյին որվա չարիքների մասին: Յերեկվա ամայացած գյուղը կենդանություն եր ստացել այսոր։ Խաթունին իմաց եյի տվել, վոր ինձանից միքիչ ուշ գա գյուղամեջ։ Գյուղը գալուս որից միջոց չեյի ունեցել գյուղացիներին տեսնել միասին խմբված։ Մի տարի անցնելուց հետո առաջին անգամն եր գյուղամեջ գնալս:


— Բարի որ ձեզ, — բարձր ձայնով ընդհանուր բարև տվի ու ծերերից մեկի մոտ նստեցի։


— Բարով հազար բարի յես յեկել, վարժապետ ջան, — ձայն տվին ամենքը։


— Ի՞նչպես եր յոլա գնում, սաղ—սալամաթ եք։


— Լավ ենք, դու սաղ ըլես, ղարիբութենում դու յես ըլըմ. մեզ ի՞նչ կա, մենք մեր տանն ենք։


— Եհ, վոր սաղ առողջ ձեզ եմ հասել, են ա լավ կըլեմ ելի։


— Փառը աստծու, — ձայն տվին ամեն կողմից և բոլորն ել մի առժամանակ լռեցին։


Սպասում եյին, վոր մի նորություն հաղորդեմ: Յերբ տեսան բան չեմ ասում, ընդհատեցին։


— Վարժապետ ջան, աշխարհ ման ես յեկել, ասա տեսնենք կռվից—զատից (պատերազմ) ի՞նչ խաբար կա։


— Կռիվն ի՞նչ եք անում:


— Յես ինչ իմանամ, ասում ենք փող—զատ ժաժ գա, բալքի ձեռներս մի քանի շահի ընկնի։


— Կռվից յեկած շահին խեր չի անիլ. սելավի ջրով բաղ չի ջրվիլ, աշխատեցեք հաստատ աղբյուրներ ունենաք։


— Հըլե լավ ասում ա վարժապետը, յես ու իմ աստուծը. առաջվա կովովը շատերի ճանկը զատ ընկավ, ամա ելի ձեռից գնաց, — ձայն տվին այստեղից—այնտեղից։


— Այս տարի ցանքսերդ լավ ա,—փոխեցի հարցը։


— Փառք աստծուն, կիսին ել չենք արժանի, — խմբովին պատասխանեցին։


— Ամեն տեղ ա լավ, թե մենակ մեր գյուղումը։


— Ամեն տեղ ել լավ ա, բացի Քրվըսրից (Քարվանասարայից):


— Վո՞նց ա վոր այնտեղ լավ չի:


— Քրվըսրի ցանքսերն ել եր լավ, ամա կարկուտը տարավ։


— Մեռնեմ աստծու դատաստանին, տարած վոչ, ապա կթողներ, մեջ ընկավ մինը։


— Ի՞նչու, — հարցրի յես:


— Բա տերտերը կիրակի որով հունձ կանի՞:


— Ի՞նչ տերտեր ե հունձ արել: