Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/578

Այս էջը սրբագրված է

— Ես թե մրսել ա,խի՞ յա կուչ գալիս,- տարակուսած մրմնջում եր կինը։


— Զանի աքրին կանչե՞մ, Կարապետ,- հարցրեց Մարիամը։


— Վայ ե,գիդեմ վոչ,ես ա ջանս դուս ա գալիս,—շուռ գալով մի կողքի վրա՝ ծայն տվեց նա։


Ածխակոթերն իրար անելով դուրս վազեց, դռնից միքանի փայտ բերեց Մարիամը, կրակին դրեց ու ասեց յերեխային.


— Սարգիս ջան, ապին կշտից հեռանաս վոչ, յես գնում եմ Զանի տատին կանչեմ. մուղայիթ կաց, յորղանը կրակը չգցի, քե մատաղ։


Զանի աքրի մասնագիտությունը աղոթելն եր։


Յոթանասուն տարեկանի մոտ, լայն յերեսանի, ծանրախոս մի պառավ եր դա և ապրում եր իր արհեստով։Կիսաքուրքը հագին, մի հաստ շալ գլխովը փաթաթած, յերևաց Զանի աքիրն ու վստահ դեմքով խրճիթը մտնելով, նստեց հիվանդի գլխի մոտ։Կարապետը կծկված վնգում եր։


— Տես վո՞նց ա խղճացել հլա։ Հա ամոթ լինի քու տղամարդութենին. ի՞նչդ ա ցավում,—իր հանգի նախատելով հարցրեց պառավը։


— Կողքս ծակում ա, կողքս,—տնքտնքալով ցույց տվեց ձեռով հիվանդը։


Լսելով հիվանդի բացատրությունը, Զանի աքիրը մի գդալ աղ ու մի ասեղ ուզե. կանգնեց Կարապետի գլխի վերևն ու սկսեց հորանջելով ասեղով խաչ քաշել գդաի աղի վրա: Ամեն մի հորանջելով նիաթ եր դուրս անում Զանի աքիրը:


Այդպես ելին հավատացած բոլորը, այդպես եր հավատացած և ինքը։


- Աա՜ա՜... հորանջեց Զանի աքիրը բերանին խաչ հանելով։- Ես ինչ շատ նիաթ ա ունեցել, խեղճ տղա, տեսնես ո՞ւմ աչքն ա դիպել:


— Աա՜ա՜... ելի սկսեց հորանջել—պահ, պահ, պահ, աչքերս ջրով լցվեց, ես ինչ շատ նիաթ ա ունեցել ես նաչարը—բացականչեց նիաթահանը։


Փոքրիկ Սարգիսն ապշած նայում եր Զանի աքիրին և չեր իմանում տատն ինչ բանի յե...


—Աղջի Մարիան, քոլը գնալիս ո՞վ տեսավ սրան,—խորհրդավոր կերպով հարցրեց նիաթահանը։


— Ոչով չկար. մին են ա ավագանց հալիվորն եր հեռու իրանց կտերը կանգնած։


— Նրա հարամ աչքումն իլիկ մանեմ. բա ել խի՞ յես ասում,