Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/584

Այս էջը սրբագրված է

ավելի յերևում ե, գյուղացիների լեզվով ասած, քյոմակչության մեջ:Յերբ շատվոր ենք ասում, պիտի իմանալ գյուղական ա՛յնպիսի գերդաստուն, վորի անդամները մեծ մասամբ տղամարդիկ են: Որինակ՝ յեթե կռիվ ե ծագում շատվորի և միայնակի մեջ, վայը տարել ե վերջինին. նրան շատվորի ազգականներն այգի ընկած շան պես այնքան թակում ենք մինչև, գյուղացիների լեզվով ասած, թան ծամելուց ձգում են։ Բադիրանց պես հարուստ Լալի գյուղում այսոր վոչ վոք չկա։


Իսկ Յեգանանց Մո՞ւսին:Մուսին հետին աղքատներից մինն եր։ Նրա ամբողջ հարստությունը բաղկացած եր մի այգուց, մի աչառից—յեզնացվից, մի մերոնից—մայր խողից, միքանի հավերից: Ուներ մի կին և յերեք յերեխա։


Նա արքունական հարկն իր այգու քերքովն եր տալիս։Սակայն այգին գյուղում անտեր չի կարելի թողնել, այլ պիտի գիշեր-ցերեկ աչքով պահել նրան, վորպեսզի նրա խաղողը չգողանան։ Պետք ե այս ել ասել, վոր խաղողի գողը սովորաբար հարուստ տան տղաներն են լինում, ըստ վբորում՝ աղքատ տան յերեխաները վախենում են գողության ժամանակ բռնվին, և իրենց զանազան պատիժներից ազատող չլինի:Այդպիսով Մուսինի այդին ցերեկը նրա կին Մարգարիտն եր պահում, նստած լինելով այգու դեմ ու դեմ մի դիմաց տեղ, իսկ գիշերներն—ինքը տանջված, դարձած Մուսին։ Հեշտ բան չե առավոտյան ժամը 4-ից մինչև յերեկոյան ժամը ութը արեգակի կիզիչ ճառագայթների տակ ուրիշի համար հունձ անել, իսկ յերեկոյան գալ ու այգի պահել: Դա նշանակում ե ամբողջ քսանուչորս ժամ չքնել, դա նշանակում ե միշտ ֆիզիկապես աշխատել: Շատ անգամ հարմար ոգուտ քաղելով, գյուղի փչացած յերեխաները մտնում եյին աղքատների այգիներն ու քարուքանդ անում նրանց, այնպես վոր վերջիվերջո քյասիբի համար վոչ միայն վաճառելու, այլ ուտելու անգամ խաղող չե մնում։


Պարզ ե, ուրեմն, վոր Մուսինի ուրախությանը չաթ չպիտի լիներ, քանի վոր նրան աջողվել եր, վերջապես, իր այգին քանդողին այս անգամ գտնել: Մուսին հավատացած եր, վոր քյոխվեն (տանուտերը) իր բոլոր վնասներն առնելու յե Բագիրանցից։ Նա այլևս կասկածելու տեղիք չուներ, վորովհետև գողությունը հաստատված եր անհերքելի փաստերով։ Մնում եր միայն գողին պատժել տալ:


Յերբ Մուսին Յեփրեմին մոտեցրեց մեզ, նստոտած գյուղացիներից սկսեցին նրան զանազան հարցեր առաջարկել: Ստեփան