Խեղճ Մուսին մնացել եր խլշկոտելիս։ Անճարացած դնաձավ մոտիկ կանգնած նախկին քյոխվա Ստեփանին.
— Ա քյոխվա, բա ինչ անենք, մի ասա ե...
— Ի՞նչ դեմ ասիլ, ա բալա, գնա Ուղունթալա քյոխվին
հայտնի:
Առավոտյան վաղ Մուսին ճանապարհ ընկավ դեպի Ուզունթալա։ Ուզունթալան Լալի Լալի գյուղի հետ մի շինական կառավարություն կազմելով, նրանից չորս վերստ հեռավորության վրա յե գտնվում դեպի հարավ-արևմուտք։ Նա Լալի գյուղից շատ բազմամարդ ե, այդ պատճառով ել, հայտնի որենքների հիման վրա, քյոխվեն միշտ այդ տեղից ե ընտրվում։ Շարժված Մուսինին ոգնությու- հասցնելու ցանկությունից, յես ել ճանապարհ ընկա դեպի Ուզունթալա։ ճանապարհին իմ ու Մուսինի խոսակցության նյութը գլխավորապես Յեփրեմի գողությունն եր։ Ուրախացած նրանով, վոր Մուսինին հաջողվեց վերջապես իր այգու դողը բռնել և նրանով, վոր քյոխվեն անշուշտ պատմելու յե հանցավորին, ինչպես հարկն ե, սկսեցի մանրամասը հարցմունքներ անել Յեփրեմին բռնելու մասին։ Նա ինձ յեղածն իսկությամբ պատմեց։ — Յերեկոյան վոր տուն յեկա, սկսեց պատմել Մուսին,—մեր խիզանն ասաց, վոր Յեփրեմը կալի յեզները բաղերի գլխի վրա քշեց. Նա հավատացրեց ինձ, վոր Յեփրեմն առանց մեր բաղը մտնելու դիմանալու չի, և թե ինձ հարկավոր ե այդ գիշեր անքուն մնալ։ Թեպետ ջարդված եյի, բայց ինչ արած. վճռեցի այդ գիշեր ամենևին չքնել: Սիրտս վկայեց, վոր Յեփրեմը ճանապարհի կողմից պտի մեր թաղը մտնիլ, այդ պատճառով ել գնացի և թեք ընկա չափարից մոտ թթենիների տակ։ Մի քիչ-միչ աչքս կպցրել եյի թե չե, հանկարծ մի ճըռճըռոց լսեցի: Կամաց գլուխս բարձրացրի, տեսա մի մարդ, վոտի մինը չափարի վրա դրած ականջ ե դնում։ Ինքն ել մի շատ լուսնյակ գիշեր եր։ Հանդարտ շվաքը քաշվեցի, վոր չտեսնվեմ։ Այդ ժամանակ մի խոսոցի ձայն դիպավ ականջիս։
— Ա, ինչո՞ւ յես կանգնել, թռի բադն ընկի ելի,— ասաց մինը
ճանապարհիս։
— Վո՞նց թռչեմ, վայ թե Մուսին բաղում ըլի,— պատասխանեց
վրայինը։
— Վայ ե, բանդ կտրվի։ Մուսին ով ա իմանում, ջարդված
մարդ, հիմի վոր վազան տակին ա շնթռած...
— Ա՜, աստոծ վկա, վոտներս լըք—լըքըմ են, կտենաս, գլուխս
բան ա գալու, — պատասխանեց չափարի վրայինը։
— Այդ ի՞նչ վախլուկ ես, դեսը կար, յես եմ մտնում,—պատասխանեց
ճանապարհում կանգնածը։