Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/587

Այս էջը սրբագրված է

Այս խոսքերը կարծես ամաչացրին չափարի վրայինին, և նա թռավ, բադն ընկավ։ Յես ինձ զգուշությամբ հավաքեցի, վոր ամենևին չնկատվեմ։ Բանից յերևաց, վոր նրանք յերկու եյին. բայց չիմացա, թե այն մյուս ընկերն ո՞վ եր։


— Մի՞թե իրար անուն չեյէն տալիս,— հարցրի յես։


— Գողության ժամանակ իրար անուն չեն տալ,— պատասխանեց Մուսին։


— Հետո ինչ:— Վոր թռավ բադն ընկավ, կանգնեց և ականջ դրեց յերբ վոր տեսավ ձայն-ձուն չկա, կամաց առաջ գնաց դեպի վազները։ Նայեցի տեսա այդ գնացողի ձեռին մի չուխա կա: Չուխի հետը կապած եր, խաղողը քաղում եր, չուխեն ածում։ Հենց միքանի ճիթ (վողկույզ) չուխեն եր գցել թե չե, տեղիցս վեր կացա։ Չափարի մոտ՝ ճանապարհում կանգնածն իմ ղրալթուն տեսավ. այդ ժամանակ նա շվվացրեց. յերևի այդ վորովհետև շվոցի վրա ընկերը վազեց իսկույն դեպի չափարը, վոր յեկած տեղով դուրս փախչի։ Բայց վորտեղ առաջը կտրեցի և ձեռիս յեղանը վոր վրա բերի նրա ականջախառը, տեսա առաջիս փռվեց այնուհետև ձեռիս եր:


— Իսկ այն մյուս ընկերը, հարցրի յես։


— Փախավ,— պատասխանեց Մուսին ծիծաղելով։


Այսպես զրույց անելով մենք շուտով հասանք Ուզունթալա։ Հասնելով քյոխվի տունը՝ տեսանք նա ձին թամբում ե, վոր ուրիշ տեղ գնա։ Իմ ներկայությամբ Մուսին մանրամասը պատմեց յեղածը: Քյոխվեն սաստիկ զայրացավ Յեփրեմի վրա։


— Շատ լավ,— ասաց նա ,— դու գնա ձեր տունը, այդ չուխեն ել հետդ տար և մոտդ պահիր. յես եգուց մի դիվան անեմ, վոր աշխարես թամաշա գա։ Քոռ Բադիր թոռը հիմի յել սկսել ա քյասիբ-քյասիբի բադերը քանդել,—զայրացած խոսում եր քյոխվեն:—Լավ, ա Մուս,— շարունակեց նա,— դու գնա, յես եգուց անպատճառ կգամ ձեր գյուղը. այդ ժամանակ կտեսնես, թե ինչ կբերեմ Բաղիրի թոռան գլուխը...


Շատ ուրախացա յես քյոխվի այդպիսի պատասխանի վրա։ Յես ու Մուսին իսկույն վերադարձանք։


Մուսին համ հավատում եր քլոխվի ասածներին, համ ել սաստիկ կասկածում։


- Այդ շան տղի ըռեխը դու կտենաս, Բաղիրի տղերքը բան են գրելու, և բանն ուրիշ տեսակ ա շուռ գալու, Արշակ, — ասում եր նա ինձ վշտագին ձայնով։