Մուսինի ամբողջ մարմինը կապտացրել, արյունթաթախ եր արել, շապիկը վրան պատռտորել եր մաթրախով:
Բայց ինչն ավելի վրդովեց ինձ կանգնած գյուղացիների վերին
աստիճանի անտարբերությունը։ Մուսինի, այդ հասակավոր
աղքատ գյուղացու լացը, նրա մարդկային արժանապատվության
վոտնակոխ լինելը ամենևին նրանց չեր շարժում: Ինչ նրա բանն
եր դատելը, ինչ նրա բանն եր վըրդովվելը։
Բայց ինչքի՞ թակվեց Մուսին: Ահա՛ թե բանն ինչպես ե շինում։
Գհող Յեփրեմի հորեղբայր Պեպանը լսելով, վոր յեu ու Մուսին Ուզուեթալա
յենք գնացել քյոխվին գանգատ անելու, ինքն ել իր
կողմից մեզանից հետո պատրաստվում ե գնալ, մեր գյուղացիների
լեզվով ասած, «ըռեխը ցխե՛լու»:Ցխելու համար, իհարկե, նա պիտի
քյոխվին տե՛սներ։ Այդ վերջին բառը գրական լեղվով նշանակում
և քյոխվին կաշառել։ Այդպես ել անում ե նա։ Քյոխվին կաշառելն
ինչ. նրա ջանն եր մի շիշ ողի և յերկու կամ յերեք մանեթ
փող: Կաշառված քյոխվեն գալիս ե մեր գյուղն ու Բազիրի տղի
դռանը ցած գալիս. դա արդեն ինքնըստինքյան վատ նշան եր։
Բադիրի տղի կալումն՝ առանց գյուղամեջ գալուդ առանց Մուսինի
ձայնը լսելու, դող Յեփրեմի հորեղբայր Պեպանի թելադրությամբ,
հանում ե հետևյալ վճիռը. — «Վորովհետև Մուսին իր բաղումը Յեփրեմին
բռնելիս տվել ա յեղանով նրա գլուխը ճղել, վորով ե պատճառ
ա դարձել այս ամառվա բանի-գործի ժամանակ Յեփրեմի հիվանդ
պսակելուն, ուստի յես, Ուզունթալու քյոխվա Ստեփան Ազատյանցըս,
վճռեցի. ա)վոր Յեգանանց Մուսին Յեփրեմին կերակրի նրա
հիվանդության ժամանակ. բ) Յեփրեմի բժշկության համար ինչքան
ծախս լինի՝ տա. գ) շինական դատարանին 10 ռուբլի տուգանք տա
և դ) Բադիրի տղի համար այնքան ժամանակ բան անի, վորքան
ժամանակ Յեփրեմը հիվանգ կլինի։ Յայց և Յեգանանց Մուսին
մի տկլոր մարդ ա և չի կարող նաղդ փողով այդ բոլոր ծախսերը
քաշել,— ասած ե վճռի մեջ,— ուստի հրամայեցի իմ ոգնականին,
վոր գնա, Մուսինի աչառը խլի և ծախի ու նրանից գոյացած փողն
ինձ հանձնի»:
Քյոխվեն հրամայում ե ի կատար ածել իր հրամանը։ Այդ
նպատակով յերկու տղա յե ուղարկում, վոր գնան տավարից Մուսինի
աչառը բերեն։ Աչառը բերվում ե. բայց գյուղը մտցնելու
ժամանակ Մուսինի կինը, վոր առաջին անգամն ե տեսնում, ծվալով,
ճչալով, իր մազերը պոկելով, տափին տալով և դեպի յերկինք անեծքներ
ուղարկելով վազում ե դեպի բերողները։ Վշտահար գեղջկուհին