Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/59

Այս էջը սրբագրված է

հոգիք են ենտեղ բնակվում. թե չե՝ մեռելի չոր մարմինը, յա խարաբա պատերը ի՞նչ զորություն ունին, վոր մեզ ինչ անեն։ Ել ով սիրտ կաներ ապա կամ յեկեղեցու մոտանա, յա մեկ բուրջ մտնի, են ել են յերկրումը, վոր ամեն քարի տակի հարիր գլուխ եր կտրվում, ամեն մեկ ձորում հազար լաշ հոգին զոռով տալիս։ «Տղերք, չար սատանի թուրը գլխներիս թաղում ա», ձեն տվեց պինդ սրտով քան Աղասի. «Տղամարդությունն եսպես տեղը մալում կանի. յարաղ, ասպար հազրեցեք, ձիանոնցը դինջացրեք, վոր թե աստված տա՝ մինչև առավոտը գլխներս վըրներս ըլի, տեսնինք՝ թե վոր գեղանգյալմազն ընկանք։ Նամարդությունը ել ձեռք չի տալ ձիաները քաշեցեք մեկ պատի տակ, յես մեկ շունչս առնիմ, յավաշ մեկ աչք ածեմ, տեսնիմ թե տեղըներս ռահաթ ա, թե ելի սրով ու արնով պետք ե յա գլուխ պահենք, յա գլուխ կտրենք»։ Շատ ել խնդրեցին ընկերքը, փոր չանի. անկաջ չարեց. թվանքն ուսին դրեց փշտոբերը հազրեց, սուրբ Սարքսի անունը տվեց ու վոտը փոխեց։ Գիժ կըլի են տղամարդը, վոր իր գլուխը մահու կտա, ամա Աղասին իր գլխիցը վաղուց եր ձեռք վեր առել։ Հավատարիմ շունը գլուխը նրա վոտիցը չեր հեռացնում։ Մեկ հոտ առնելիս, յա շփըլթու իմանալիս՝ կանգնում եր, յեդի վոտների մինն ել ցցում, յերկար վախտ անկաջ դնում, հետո յերըմիշ ըլում։


Հենց մի քիչ հեռացան թե չե, մեկ յեկեղեցու դռնից կրակի լիսն ընկավ Աղասու աչքը. արինն աչքն առած՝ ել միտք չարեց, թե եսպես տեղը գողից, հարամուց ավելի ուրիշ ոքմին չի ըլիլ, թուշ կրակի վրա գնաց։ Աստված հեռու տանի ինչ նա տեսավ. տասը քուրդ յեկեղեցու մեջտեղը կրակ եյին արել, չորս կողմը նստել՝ խորոված եյին անում, շամփըրներով բերանները քաշում, ուտում, խնդում ու աչքները ոյաղ վորսկանի շան պես յա դուռը քցում, յա պուճախը։ Հարամին, ինչքան ել ըլի, շատ անգամ իր շվաքիցե ել կվաթենա։ Ընչանք նրանք կրակի մոտիցը ձեռները աչքերին կդնեյին ու դռան ղարալթուն կտեսնեյին, Աղասին յավաշ յավաշ ներս մտավ, ծանր դեմքով առանց բարով տալու՝ կրակին մոտացավ ու ձեռը մեկնեց, վոր մեկ խորովածի շամփուր ել ինքը քաշի։ Նրա դեղնած մեռելի պատկերը, նրա անահ շարժմունքն ու ենպես անժամանակ վախտը ներս գալը վոր չտեսան քրդերը, հենց իմացան, թե նա են աշխարքիցն ե վեր եկեր. լեզվները չորացան, ձեռըները թուլացան։ Ինչ կկարծեյին, թե են հադաղին ինսանավորդի մեն մենակ սիրտ կաներ են ավազականոցը մտներ, վոր ցերեկն ել հարիր մարդ զարզանդում եյին մոտովն անց կենան, վոր