ՎՐԵԺ
... Անցնել եր միքանի տարի այն որվանից, և համբարձումը
վաղուց արդեն շրջակա գյուղերը իր ձեռքն եր առել։ Նա գյուղական
կապիտալիստի ամենազզվելի մի տիպ եր, վոր իր ձեռքին
խաղացնում եր ամբողջ գյուղեր։ Այդ գյուղերը խճճված եյին նրա
վաշխառուական ցանցի մեջ, վորից ազատվելը մեծ ջանք, ահագին
համբերություն և ուժեղ միջոցներ եր պահանջում։ Սինոդ Ղուկասը
հասել եր իր փափագին. նա տեսնում եր, թե ինչպես իր սիրած և
ղոչաղ վորդին գյուղերում համարյա թե բեգություն եր անում,
թե ինչպես նա մղմուղի նման ուստայությամբ ուտում, վոչնչացնում
եր շատ ընտանիքներ, ավերում, չոլի յերեսն եր անում նրանց
և ունեցածները անընդհատ քարշ տալիս դեպի իր տունը։
Տեսեք, թե նա ինչպես ե հարևան գյուղերի հարստությունը
բերել իր տունը լցրել։ Մի րոպե ներս մտեք նրա մեծ տունը, և
ձեր առաջ ահա թե ինչ կպատկերանա. մի կողմում դարսված
են պղնձեղեններ. մեծամեծ կաթսաներ, սինիներ, պղնձե կժեր և
այլն։ Դրանից վորն անասելի տոկոսի, փորն ել անվերջ պարտքի տեղ
ե վերցված։ Մյուս կողմում նույն աղբյուրից ստացված զենքեր են.
մի մեծ կապոց ասիական հրացաններ, վորի լավ մուշտարիները
թուրքերն են հանդիսանում. այնքան ել դաշույններ և ատրճանակներ:
Անկյուններից մինում կանգնած ե սև բրդի դեզը, իսկ մյուսում
սպիտակ բրդինը, վորից նա ահագին ոգուտ պիտի վերցնի։ Ծալքատեղերում
դարսված գորգերի, կապերտների ու ջեջիմների բարձրությունը
մոտ մի սաժենի յե հասել։ Բաց արեք Համբարձումի
սնդուկը. արծաթե գոտիներ, մատանիներ և կանանց դլխի զարդարանքներ։
Մտեք նրանց ընդարձակ գոմը. քանի յեզներ, քանի կովեր, վորքան
վոչխար, այծ: Տներում մեկ այնքան ել մթերքներ կան.
մեծամեծ և լիքը կճուճներով յուղ, պանիր ու ահագին տկերով
մոթալ: