Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/594

Այս էջը սրբագրված է

վաշխառուի ուժեղ և ծանր թաթի գոյության շնորհիվ, հուզումն եր պատճառում քաղաք դուրս յեկած յերիտասարդներին, դրանից նրանք յերբեմն կատաղած ասում եյին միմյանց.


— Մինչև յե՞րբ համբերենք, մինչև յե՞րբ տանենք ես դրությունը, մի կողմից յեկամուտների պակասությունը, մյուս կուղմից ել Համբարձումն ու փարթամությունը։ Գնում ենք, տարիներով փտում ենք քաղաքներում,չոր ու ցամաք հաց ենք ուտում, փող հետ գցում ուղարկում տուն, ելի գրում են, թե պարտքը չի վերջացել, ելի գալիս տեսնում ենք, վոր մուրհակը կա ու կա։ Մի շանվորդու ձեռքի եսքան մարդ պիտի գերի մնանք։


Յերիտասարդների համբերությունը այլևս հատավ, նրանց ներքին հուզմունքն ու կատաղությունը վերջապես պայթեց, յերբ նրանք ականատես յեղան վաշխառու Համբարձումի մի սարսափելի ու ղզվելի արարքին։


Գյուղացի Մանուկը, վոր մի խեղճ ու հաշիվ չհասկացող մարդ եր, քսանհինգ մանեթ պարտք եր վերցրել Հումբարձումից հինգ տարի առաջ: Հինգ տարվա ընթացքում Համբարձումը այդ պարտքի փոխարեն տարել եր մանուկի մէ յեզը,վոր արժեր մինչև յերեսուն ռուբլի. տարել եր նրա մի կովը, վորը արժեր մինչև քսան ռուբլի. տարել եր նրա տան միջից միքանի իրեր, Մանուկին դաշտային աշխատանքների համար բանեցրել եր, բայց և այնպես այդ խեղճը պարտքից չեր ազատվել։ Անխիղճ, խիստ ու բռնակալ եր վաշխառուն Մանուլկի նման պարզամիտ և հաշիվ չհասկացոների հետ։Կրում տանում եր նա Մանուկի ադքատիկ տնից հինգ տարի շարունակ, բայց պարտքից դեռ տասը մանեթ ել մնում եր։ Համբարձումը յեկել չոքել եր Մանուկի կոկորդին ու գոչում.


— Տո՛ւր տասը մանեթը , տո՛ւր ես րոպեյին, ել համբերությունս հատել ե։

-Չունիմ, աղա, քիչ ել սպասիր։


— Մինչև յե՞րբ սպասեմ, հինգ տարին քեզ քի՞չ ժամանակ եր։

Մանուկը խնդրեց, վոր աղան ելի ժամանակ տա, կինը աղաչեց-պաղատնց, չեղավ ու չեղավ։


— Փող չունեք, ուրիշ բան տվեք փոխարենը, այ կնկադ գլխին փող կա, կտրիր տուր, գոմումդ տավար կլինի, դուրս քաշիր տանեմ:


-Աղա՛, տավար վորտեղից ե, մի դանա յե, չեղացու յեմ պահում, մին ել մի եշ։ Մեծ տավարս յեթե լիներ, կտայիք ձեռքիցդ կպրծնեյի:


— Եշն ել տուր, յեղացուն ել։