Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/596

Այս էջը սրբագրված է

դիտում եյին այդ ամենը, ել չհամբերեցին. մի ակնթարթում տեղ հասան ու թափվեցին Համբարձումի վրա։


— Շան տղա, խեղճ մարդ ես տեսել, ատամդ կտրում ե, հաա,— գոռում ջահելները,—տղերք, ենքան պիտի թակենք սրանք վոր հետո բամբակով խմացնեն։


Համբարձումը սկզբում պաշտպանվում եր լուռ ու մունջ, բայց հետո զգալով, վոր վերջաբանը շատ վատ ե լինելու, գոչեց.


— Ոգնեցեք, սպանեցին, այ մարդիկ:


Իսկ ջահելները շարունակում հարվածել, վորը գլխին բռունցքով, վորը մեջքին դանակով, վորը կողքին աքացիով։ Մեկն ել մի մեծ դանակ հանած շարունակ գոռում եր. «Թողեք խրեմ դրա բողազը, մի սիրտս հովանա։ Մեր տունը քանդողներից մեկն ել դա յե։ Հորս եդ շունն ե գերեզման տարել։ Մի լավ թվանքս ու գորգս, վոր միասին քառասուն մանեթով ել չեն տալ, տասնհինգ մանեթի տեղ ե վերցրել։ Այ յես դրա հերն անիծած, դա մարդ ե, թողեք եե՜»։


Վերջապես ոգնության հասան միքանի աղսախկալներ, բաժանեցին ջահելներին, նախատեցին նրանց և միքանիսներին ապտակ տվին։


— Խփիր, վնաս չունի,—ասաց ապտակ ուտողներից մեկը,— հենց դուք, եդ ալևորներդ եք մեր տունը քանդորղն ելի։


Քիթն ու պռունկը արյունկալած և հազիվ հազ վոտի վրա կանգնող Համբարձումին ազատեցին կռվի ասպարեզից և տարան տուն։ Մանուկը, վոր կռվի ժամանակ չեր համարձակվում մոտենալ տղերանց իր անխիղճ և ավերիչ թշնամուն գեթ մի անգամ հարվածելու, թողեց կռիվը, ծածուկ վեր յեկավ գետի ափը և եշն ու յեղացուն քշեց տարավ հեռու, վոր Համբարձումը չտեսնի և կրկին չխլի:


— Միքանի անգամ եսպես թակ ուտի, ել վոտ չի դնիլ եստեղ և իրան հանգիստ կպահի,—ասում եյին գյուղի ջահելները, վորոնք իրանց յերկար կարոտն առած՝ հանգիստ սրտով դառնում եյին դեպի տները։

«ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐ» ՎԵՊ


ՍԿԵՍՈՒՐԸ

(Հատված)


Ամուսնությունից միքանի ամիս հետո Դեվորգի ուղևորվելու ժամահակը մոտենում եր։ Դրա հետ միասին նրա կնոջ՝ Սաթենիկի կրծքի վրա որեցոր ծանրանում եր այն քարը, վոր վաղուց ճնշում եր նրան։ Վերջին որերը նա հաճախ, մանավանդ յերեկոները, ամուսնու հետ միայնակ մնալուց լաց եր լինում։