— Այ ազի, ախր յես տղիդ շապիկներին նայել եմ. քաղաքում կարված ե. յես ել են տեսակ եմ կարում։
— Վոր քաղաքի յեղավ՝ մեծ բան ե... Ել մի յերկարացնիլ.
ինչ վոր ասում եմ՝ են արա։
— Խաչը վկա, ազի, զարմանալի կնիկ ես, շապիկը բերեմ, տես։
Սաթենիկը արագությամբ վեր թռավ տեղից, մոտեցավ անկյունում
դրած սնդուկին, միջից մի շապիկ հանեց, վոր քաղաքի
կար եր, և ցույց տվեց սկեսուրին։
— Հա ե՞, հա,—գոչեց սկեսուրը բարկությունից, — ի՞նչ ես ցույց
տալիս... Ախր առանց կոճակի դաստակներ կլինի. ով ե տեսել։
Իմ ասածը արա։
— Լավ, տղիդ կհարցնեմ. ինչպես նա ուզի, ենպես ել կանեմ։
— Ի՞նչ, տղիս կհարցնե՞ս, գոչեց սկեսուրը զայրացած, — խի,
յես ինչ եմ, վոր տղիս ես հարցնում։ Եդ ել իմ պատիվն ե, հաա
Ախր ասում են հարսին խոսցրու։ Խոսացնում ես, վերջը պատիվդ
դա յե լինում։
— Ամոթ ե, ամոթ, ասաց Սաթենիկը վիրավորված յեղանակով,—
մեծ կնիկ ես, դատարկ բանի համար սրտնեղություն մի
գցիր ես տունը։ Շապիկը տղադ ե հագնելու. նրա քեֆով չկտրեմ,
քո քեֆով եմ կտրելու։ Սրանով խոմ քո պատվին չեմ դիպչում։
— Սրա լեզվին, սրա լեզվին... Տես ինչպես համարձակ-համարձակ
խոսում ե... Ոձ կծի քեզ, քեզ խրատ տվողի յել աչքերը
քոռանան։ Քեզ ասում եմ եսպես արա, դու յել արա։ Աաղջի, հենց
պիտի հակառակվե՞ս։
Սաթենիկը վոչինչ չպատասխանեց։ Պառավի վերջին խոսքերը
խիստ խոցեցին նրա սիրտը։ Վիշտն ու թախիծը պաշարեցին նրան։
Արտասուքը չեր չորանում նրա աչքերի աղբյուրներում, իսկ մատները
մեքենայաբար առւաջ եյին տանում չարաբաստիկ շապկի կարը։
Հետևյալ որը նա ճանապարհ դրեց իր Գեվորգին ոտարություն։
Վշտի, թախծության և վհատության մարմնացումն եր նա
այդ որը։ Նրա աչքերը կարմրել եյին, այնքան լաց եր յեղել նա
Գեվորգից բաժանվելու ժամին և դրա նախընթաց գիշերը։
Գեվորգը արդեն Բագու յեր գտնվում։ Նրա հեռանալուց անցել
եր մոտ յերեք ամիս։ Գրում եր, թե աշնանը խանութը ժողովելու
ե գյուղն ե տեղափոխվելու ընդմիշտ այդտեդ մնալու նպատակով։
Սաթենիկը անհամբեր այդ որին եր սպասում։ Սկեսուրի անվերջ
կրկնությունները, թե հարսը պիտի սկեսուրին հնազանդ լինի, նրա
ամեն մի խոսքը լսի, և քանի վոր փոքրավոր ե, միշտ մեծի կամ-