Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/603

Այս էջը սրբագրված է

Ասեք մի կուժ սառը ջուր ածեցին խեդճ հարսի գլխին:Նա թողեց այդ միտքը և իր զգացմունքները զսպած դիմավորեց ամուսնուն։ Թամամը աոաջ անցավ, գրկեց վորդուն և յերեք անգամ համբուրեց նրա ճակատից։ Հետո անվստահ և յերկյուղած քայլերով մոտ գնաց Սաթենիկը և բարևեց ամուսնուն։ Գեվորգը ամուր սեղմեց նրա ձեռքը, բայց չհամարձակվեց մոր մոտ նրան համբուրել։


Մի որ մի խումբ յերիտասարդներ Գեվորգի տանը ուրախություն եյին անում։ Սպասավորը Սաթենիկն եր, իսկ խոհարարուհին սկեսուրը։ Սյսպիսի խնջույքներում, ուր տանտիկնոջ վրա մեծ պարտականություն ե ընկնում սկեսուրը շերեփը իր ձեռքից չի թողնում։ Խոհանոցը նա պիտի կառավարե։


Տղամարդիկ ուտում եյին և կենացներ վայելում։ Սաթենիկը վոտի վրա սպասավորում եր նրանց։ Չնայած սկեսուրի նկատողություններին, նա յերբեմն կանգնում եր հյուրերի մոտ և նրանց քեֆին նայում: Թամամը խիստ միջոցներ չեր կարող առնել դրա դեմ, վորովհետև հյուրեր կային. տան ներքին կյանքը ուրիշների առաջ պիտի քողարկված մնար։


Յերբ Սաթենիկը վերջին անգամ խորոված բերավ և շամփուրը ուղղակի թամադային մատուցեց, վերջին սուրախությամբ ընդունեց նրա ձեռքից անուշահոտ և համեղ խորտիկը, տաք-տաք խորովածը վեր շարեց պնակի մեջ, հետո յուղոտ մատները լպստելուց հետո՝ լիքը բաժակը ձեռքն առավ և ասաց.


— Կամպանյա, խնդրեմ լսեցեք, ես թաս գինին խմում եմ Սաթենիկ բաջու կենացը: Սաթենիկ, աստված քեզ ել, վորդուցդ ել, մարդուդ ել պինդ ձեռքով պահի։ Մարդ ու կնիկ միշտ սիրով լինեք և մի բարձի ծերանաք։ Աստված, ինչ վոր սրտներումդ բարի բան կա, կատարի։ Տղերք, չխմողը նամարդ ե։


Ամենքը մեծավ հաճությամբ խմեցին յերիտասարդ տանտիկնոջ կենացը։ Այնուհետ թամադան լցրեց նորից բաժակը, մեկնեց Սաթենիկին և խնդրեց, վոր սա շնորհակալություն հայտնի։ Սաթենիկը ընդուներ բաժակը և մի րոպե մնաց շշկլված: Չգիտեր ինչպես հայտնե իր շնորհակալությունը. յերիտասարդների մեջ գտնվում եր Գեվորգի քավոտը, վորի հետ Սաթենիկը անխոս եր։ Նա մոտեցավ ամուսնուն, կամենալով սրա միջնորդությամբ հայտնել իր շնորհակալությունը, բայց թամադան կանգնեցրեց նրան և ասաց.


— Քո լեզվով պիտի ասես, Սաթենիկ, վոր ամենքս լսենք։ Եդ ումնից ես անխոս։


— Քավոր Հովսեփի հետ չի խոսում,—պատասխանեց Գեվորգը կնոջ փոխարեն։


— Դատարկ բան ե,—գոչեց թամադան, վորի գլուխը տաքացել եր գինուց, — ինչքան անխոս ե մնացել, հերիք ե։ Քավորի հետ անխոս մնալը վորն ե։ Դատարկ բան ե։