Գեվորգը առանձնացել եր և անկողին մտել: Յերիտասարդի քունը չեր գալիս, կնոջ վտանգավոր դրությունը շարունակ անհանգստացնում եր նրան, և նա անհամբերությամբ սպասում եր մի ուրախ լուրի։
Սաթենիկը ձեռները ծալած անց ու դարձ եր անում իր համար
պատրաստած սենյակում։Դեռ ցավը այնքան սաստիկ չեր, և
խեղճ կինը, իրան մոռացած, ուրիշների մասին եր հոգում։
— Ա՛խ, աստված, ծնունդս թող տղա լինի. ծնողներս խեղճ
են,սկեսուրիս յերեսին չեն կարողանում նայեն...Թող տղա լինի,
վոր ես աներես պառավը միքիչ ուրախանա, յերեսիս ծիծաղելով
խոսա , իմ սիրտը բացվի, և մեր տան խռովությունները վերանան։
Խեղճ մարդուս ունքերը իսկի չի բարձրանում,ինչ ասեմ եսպես
պառավի...
Նա մտածում եր ծնողաց պատվի և ընտանիքի բախտավորության
մասին, մի բախտավորություն, վորը հիմնված եր աշխարհ
յեկող զավակի աղջիկ կամ տղա լինելու վրա։
Վերջապես Սաթենիկը ազատվեց , բայց, ո՛հ դժբախտություն,
այս անգամ ևս ծնունդը աղջիկ եր։
— Վույ,— գոչեց Թամամը, յերկու ձեռքով գրող անելով ծննդկանի
գլխին,—ինչ կլիներ, վոր քո մերը լույս աշխարհ չգցեր քեզ։
Այ քեզ ղուրբան , աստված, ախր իմ մեղքը վո՞ն ե, վոր ինձ եսպես
պատիժ ես տալիս։
Սկեսուրի խոսքերը Սաթենիկի ականջին հասան, և հիվանդի
ցավը կրկնապատկվեց։Բոլորովին ուժասպառ. և շնչասպառ՝ նա
փռվեց իր տեղում։ Աղջկա մայրը այս անգամ վոչինչ չպատասխանեց
անխղճմտանք սկեսուրին։ Նա մոտեցավ աղջկանը և նստեց նրա
անկողնի մոտ։
Թամամը քիչ հետո գնաց վորդուն ավետելու։
— Հը , աղի ինչպես վերջացավ, առանց փորձանքի ազատվեց,—
հարցրեց Գևվորգը սրտատրոփ անհամբերությամբ։
— Հա, բախտավոր, ազատվեց. աղջիկ ե բերել, հիմիկվանից
բաժինք հազրիր։ Խանութդ ել ծախես, չես կարողանալու աղջկերանցդ
մարդու տալու ծախքը հանես։
—Ա՛յ մեր, հերիք ես, — ասաց Գեվորգը բարկացած և ատելությամբ,
-քիչ կռռա եդ հարսի գլխին։ Եդ իմ դարդն ե, թե ինչպես
եմ իմ աղջկերանց մարդու տալու: Ախր քեզ ով ե հարցնում, թե
կնիկս տղա յե բերել կամ աղջիկ... Եսպես ել բնավորություն կլինի՞...
Թու...
Յեվ վերմակը ուսերին քաշելով, յերեսը շրջեց մորից։
— Վորդի, ինչո՞ւ յես նեղանում, ախր յես քեզ ծիծ եմ տվել