Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/61

Այս էջը սրբագրված է

ասպաբն, ձի, ռախտը ու խուրջինները վոր բաց չարին, հազար արնի գին կար միջըներումը, ամեն մեկո վրա հարիր թումանի զիքս, արծաթ ու վոսկի, թող նաղդ փողը։ Աղասին վոչ մեկին ելա մտիկ չարեց, ղրկեց՝ ձիանը բերել տվեց, ներս քաշեց, ու քրդստանցի հայերին հարցրերց, վոր իրան միամտացնեն՝ թե են գիշերը կարող են ենտեղ ռհաթ մնալ թե վոչ։ «Աղա, գլխուդ, արևուդ ղուրբան, վալլախա չընք գինա, թե ես շան լաջերիցն ել կան, թե չե. ամա ոյաղություն աղեկ ե։ Սրանց չանգիցը շունը չի խլըսի, մարդն իմա՞լ խլսի: Մկա աստծուն փառք՝ խազար ենպես ջանավար մեր առաջը գան, զենոնց խերն անիծեմ, մեկ թուր տուր մեր ձեռը, մենք գինանք. թե իմալ քո ճակատը պարզ կենենք։ Մեր ամեն մեկը, սուրբ Կարապետ գինա, եսոնց տասնին խավի պես կծալի, տակը կքաշի։ Դու դարդ մի արա, ռահաթ պարկի մեր յերեսն վոտացդ հողն ըլի: Եսոնց քոքը կտրվի. քանց շուն շատ են, քանց գել առավել։ Թե մեզ կխարցնես, մենք եմլա խեյրաթ կտեսնինք, վոր մեր կես պարկի, կես ղարավուլ քաշի։ Ես ձորեր խանա լիքն են»:


Հենց ես մասլըհաթին եյին, մեկ ել են տեսան, վոր ձիավորի վոտի ձեն ա գալիս։ Արիասիրտն աղասի միտք արեց, վոր սրանք նրանց ընկերները պետք ե ըլին. ական թոթափել յերեխա, ողլուշաղ ղրաղ քաշեց, հազար անգամ ձեռն եստուր բերնին դրեց, վոր ձեն չհանեն. յերկու քրդին ել բերան, ձեռ, վոտք դհա ղայիմ կապեց ու մեկ իգիթ քրդստանցու թուրը հանած վըրները կաղնացրուց, մյուս քրդաստանցոցը կրակի չորս կողմը նստացրուց, վոր կարծիք չընկնին, ու ինքն իր ռաշիդ տղերքանցովը յեկեղեցու դռան աջ ու ձախ կողմը կտրեցին, թուրները հանած՝ պատնըդուս ցցվեցին ու թշնամուն ճամփա տվին։ Լոլո ձեն տալով՝ քսանից ավելի ձիավոր ժամի դռանը վեր յեկան, բալուլ տվին մեկ յերկուսի ձեռքը, վոր ման ածեն։ Հայի յերեխեքանց ու կնանոնց սուգ ու շիվանի ձենը, վոր ժամը չեր ընկնում, պատերն ել սուգ եյին անում. բայց խեղճերը չեյին իմանում, թե ինչ բարի հրեշտակ ա աստված նրանց համար ուղարկել։ Հենց գյուռ արած, վոր ղաղմաղալ անելովներս չընկան, ել չիմացան0 թե մարգ ա, վոր իրանց գլուխը կոտրում ա, դև կարծեցին կամ սուրբ. ել թրի, մըզրախի, յա ղալթանի վախտ չեր: Քրդստանցի հայերը մաջալ ել չտվին աջամի հայերին. շատին հենց կրակի շամփուրն կամ թրերիցն եյին բերանը կոխում, գլխին, դոշին քարով, փետով, ծեծում, վոր շուտ չմեռնին ու տանջվին. ելի Աղասին եր, վոր ես կատաղությանը չափ դրեց. սպանածներին դուս ածել տվեց, ու վորը,