Այս էջը սրբագրված է
Վաղաթառամ եյակի մարմինը հողին հանձնեցին: Համարյա բոլոր գյուղացիք ներկա եյին հուղարկավորությանը: Ամենքը ծանր տպավորության տակ վերադարձան գերեզմանատնից, ծանոթ լինելով Սաթենիկի ցավատանջ կյանքին:
Կարճ միջոցից հետո մոր թարմ գերեզմանի կողքին տեղ գտավ նորածինը, վոր կարծես կատարված աղետի ծանրությունից և թամամ տատի ապագա կռոցից ազատվելու համար գնաց մոր յետևից...