Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/614

Այս էջը սրբագրված է

— Տվե՛ք այդ շուն շան լակոտին,—գոչեցին միքանիսը, դա արյուն ե ուզում անել։


— Տվե՛ք,—լսվեց մյուս ծայրից.— դա թուրք ե, թուրքի դարմ։


—- Տվե՛ք, տվե՛ք, չարը արմատից,— գոռացին ամեն կողմից։


— Տվե՛ք, տվե՛ք... լսվեց մի խուլ աղաղակ, մի ժխոր։Բոլորն ել շարժվեցին հինված, իրարով ընկան, գրոհ տված բակառեցին Ավագին, բռունցքներ բարձրացան ու կռուփներ տեղացին նրա գլին:


Ավագը վայր եր ընկել, տապալվել. ել Ավագ չեր յերևում, այլ մարդկանց մի կծիկ, մի մսի թումբ վորի կենտրոնը պետք ե վոր կազմելիս լիներ թշվառական Ավագը։ Մարդկանց կատաղածությունը հասել եր գագաթնակետին. բոլորն ել զայրացած եյին տանուտերի վրա ու հուռմարած սպասում եյին պատեհ առիթի: Հիմիկ այդ առիթը հազիվ եր ճանկ ընկել, ուստի այդ քավության նոխազիցն եյին իրանց քենը ու վոխը հանում ։


Ավագը, իհարկե, կողմնակից ել կունենար. այդ կողմնակիցները ու տանուտեր հոր գզիրները ճեպեցին նրան ոգնության փայտերով զրահավորված ու սկսեցին հարվածներ տալ ու ձախ:Աղաղակը ու ժխորը ավելի բարձրացավ. սկսեց մի ընդհանուր կռիվ, մի կաղի տուր ու դմփոց։ Մռնչում եյին, բղավում ու ջարդուփշուր անող հարվածներ տալիս մեկ մեկի, իրար դունչ ու պռունգ արյունլվիկ անելով։ Վո՛րը Վահանի կողմից եր, վո՛րը Ավագի, վո՛րը կռվի մեջ ընկած մասնակցում եր թակին արհեստի սիրուց, վո՛րն ել մեջ եր ընկել կռվողներին անջատելու ու ավելի յեր իրարով գցել։

Ինչպես ասում են՝ շունը տիրոջը չեր ճանաչում։


Վահանը մի րոպե լուռ կանգնած եր թմրածի պես. նա կարծես շշմել եր։Բայց հանկարծ իր ծերունի հոր ձայնը լսելով ու ձեռքը ձեռքին դիպչեը զգալով՝ցնցված ու սթափվեց։


«Վո՛րդի, — հծծում եր ծերը դողդոջուն ձայնով,—վո՛րդի,քիչ չենք ձախորդության մեջ ընկել... վո՛րդի, ազատիր նրան։ Նրան վոտի տակին կսպանեն, ու պատասխանատուն դու կդառնաս։ Տեսնում ես մեր բախտի անիվի հետ տալը, դու յել մի կողմից մի արագացնիլ նրա պտտելը։ Ազատի՛ր նրան. հոգի յե, աստծո ստեղծած։ Թող աստված նրա դատն անի...»։


Վահանը մի խոր շունչ քաշեց ու առաջացավ։ — Հե՛տ ,— գոչեց նա վորոտաձայն.—հե՛տ, յեթե չեք ուզում, վոր ուժով ձեզ հետ տամ։


Նա սպառնում եր, բայց այդ իրարանցումի մեջ ո՞վ եր նրա ձայնը լսում. ուստի նա մճճված մարդկանց մեջ ընկնելով՝ իր ջլոտ բազուկները և ուժեղ ուսերը գործ դնելով՝ մի րոպեյի մեջ տեղ իստակեց իր համար, շքռեց ճղոտի պես մեկնված զգայազիրկ Ավա-