Տանուտերի խորամանկությամբ Վահանի անունն ել ցուցակի մեջ գցվեց ինչպես միլիցիոների, ուստի պրիստավը նրան կանչել տվեց, վոր հետը տանի։ Վահանը զարմացած-զարմացած յեկավ և յերբ լսեց պրիստավի առաջարկությունը՝ սառավ սքռեց ու դողդողոցն ընկավ սրտահուզումից։
— Չլինի՞ չե հետ ես փախչում, —հարցրեց պրիստավը։
«Աղա,— պաղատեց Վահանը,— խոսք եմ տվել, վոչ հետ փախչեմ:
Յես կռվի գլուխ չունեմ, հարսանիքի յետնից եմ։ Յես յերկու
տան համար անհրաժեշտ բանարար եմ. ինչու չեք տանուտերի
տղին տանում... Ախ, Բռեմ, Բռեմ,— դարձավ նա տանուտերին,—
հենց խըռճիկ ել պիտի սատկես ելի»։
— Աղա պրիստավ,— մեջ ընկավ տանուտերը. — ձեր հրամանոց
ներկայությամբ ինձ անպատվում ե, անարգում, խայտառակում:
«Այս լոխ թո սարքածն ե, քո»։
«Տեսնում եը, պարոն պրիստավը,- ասեց շոգմոգելով ու սրտամուտ
ձայնով տանուտերը.- ձեզանից ելա պատկառում չի։ Չասացի՞
ձեր հրամանոցը, վոր խաբեբա յե, կապկոտոր ստահակ ե, մարդասպան
և, ճանապարհից դրաց...»։
Վահանը ել չդիմացավ։ Արյունը նրա գլխին տբեց, ու նա
մարմնի մեջ դող ընկավ։ Աչքերը բոցավառված ու հռռոցքն ընկած՝
նա մի քայլ արեց դեպի տանուտերը, սարսափահարվեց ու
աղաղակեց թրթամած։ Վահանը բռնեց նրա ոձիքից ու նրան թափահարեց
պատին կոխելով։
Մինչդեռ տանուտերը բնազդմամբ ջուխտ ձեռքով Վահանի
ձեռքից բռնած աշխատում եր հետ քաշել իր ոձիքից՝ պրիստավը
գոռալով մեջ ընկավ, ու նրա սպասավորները շլալվեցին Վահանին,
ձգձգելով նրան։
Վահանը, կարծես քնից նոր սթափվելով՝ բաց թողեց տանուտերին,
ձեռքը հետ քաշեց ու շլալված սպասավորներին մի շարժմունքով
անջատեց իրանից:
«Նշա՜նս, նշա՜նս,-կակազեց տանուտերը, ձեռքով արյունլվիկ
քիթն ու բերանը սրբելով.—նշանս պոկել ե»:
— Դու համարձակվում ես, արջ,- գոռաց պրիստավը, վոտը
տափով տալով։
«Ի՞նչ արի, աղա, ի՞նչ արի», կմկմացրեց Վահանը։
— Դեռ քի՞չ եր արածդ, արջի քոթոթ, արջ,-վրա պրծավ
պրիստավը.—տանուտերի նշանը պոկելր, իրան խեղդելը քի՜չ եր։
«Ինձ այրել են, աղա, ինձ խոցոտել են, դե յես ել չկարացի
ինձ պահել։ Թոշ տված ջուրը կպտառի ելի, վիրավորված գազանը
սարսափելի կշինի ե՛լի...»: