Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/619

Այս էջը սրբագրված է

— Դու դեռ ինձ վախեցնե՞լ ես ուզում ,—գոչեց պրպրան պրիստավը. — թեփուռդ ցրվվ տալ կտամ, քեզ ազգ ու ազգականով ոիբիրական կանեմ...


Սա տեսնված բան չեր։ Մի գյուղացի պիտի համարձակվե՜ր պրիստավի մոտ տանուտերի վրա ձեռք բարձրացնել, նշանը պոկել ու դեռ պրիստավի հետ ել այդպես համարձակ խսոսալ։ Նա միշտ սովոր եր անխոս խոնարհություն տեսնել գյուղացիների մեջ, մտրակի համ տեսած գյուղացիների մեջ ուստի հիմիկ Վահանը մի ըմբոստ եր յերևում նրա աչքում: Վահանի վարմունքը յեթե անպատիժ մնար, կարող եր գայթակղեցնել շատերին, այն ժամանակը մնա՜ք բարև կեղծ վարկ ու սուտ մեծություն...Այդ վարկ ու մեծությունը տեղը բերելու համար՝ նա հրամայեց կապել նրան սյունիցը, պինդ կապել։ Ու տպավորությունը ավելի ներգործիչ անելու համար՝ հրամայեց ՎաՀանի հորն ու մորն ել բերեն։


— Հարսնացուն մնում ե, —փսփսաց տանուտերը։ «Նրան ե՛լ բերեք, հրամայեց պրիստավը։—Ձեր տեղը Սիբիրն ե, ձեր բնակարանը բանտը...»։


Վահանը ցնցվեց։ Անուշի՞ն ել պիտի բերեյին , Թանան- ապո՞րն ել, Զառի֊աքո՞րն ել։ Բայց նրանց մեղքն ինչեր։ Հա՜, միայն խայտառակելու համար,միայն խայտառակելու... չե, այս նա կարող չե տանել. նա կկոտորի դիփին ել ու ինքը նորից կմտնի բանտ...


Նոր տանջանքների տխուր տարացույցը անասելի տրտմությամբ լցրեց նրա սիրտը։ Բանտը իր յեկաթապատ դռներով, վանդակավոր նեղլիկ լուսամուտներով ու ծանր մթնոլորտով պատկերացավ նրա առջև: Տեսած ու զգացած ցավ ու վշտերը նորոգվեցին նրա մեջ, անասելի կսկիծ պատճառելով նրա դյուրաղգաց սրտին։ Առանցած տանջանքը նորից վերադարձավ, ու նա ամբողջ մարենով դողդողալով մի շվարած հայացք գցեց պրիստավի վրա ու մրմնջաց դառն հառաչանքով. «Գալացուկին ճար չկա, պարոն պրիստավ, յես կգնամ միլիցոներ»...


֊ Այդ ուրիշ բան ե, —պատասխանեց պրիստավը հանդարտությամբ. յես իրավունք չեմ ունենալ թագավորի ձիավորին կալանվորելու...


«Յես կգնա՜մ», —բղավեց Վահանը ներքին հուզմունքից այլայլված, ու մի այնպիսի թառանչ քաշեց, վոր պրիստավի լաշը անգամ փշաքաղվեց։


Խե՜դճ Վահան։ Ինքնագոհությամբ ուզելով փրկել ձնողներին ու Անուշին խայտառակությունից՝ առանց յերկար մտածելու հանձըն առավ կամավոր լինելը... Փշրված հույսերով նա դուրս յեկավ